• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 02:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն09:11, 11 Ապրիլ 2015

ԵԽ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը իրարանցում է առաջացրել Թուրքիայում

ԵԽ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը իրարանցում է առաջացրել Թուրքիայում

Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի կայքի՝ ԵԽ-ի բոլոր քաղաքական խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված բանաձևում լինելու են դրույթներ, որոնք կարող են անհանգստացնել Թուրքիային: Աղբյուրի համաձայն՝ մինչև օրս Անկարան  բանաձևի ընդունումը կանխելու ուղղությամբ դիվանագիտական քայլեր է կատարել, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել:

«Հյուրիյեթը» գրում է, որ Հայոց ցեղասպանության թեման երկար ժամանակ ԵԽ-ում իրավական հիմքերի վրա չէր դրվում, սակայն այժմ՝  Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թեման արդեն այլ ձևաչափի մեջ է դիտարկվում, և շնորհիվ հայկական սփյուռքի տևական ու հետևողական ջանքերի՝ նոր բանաձևում հայկական կողմին բավարարող դրույթներ են ներառվելու:

Նոր բանաձևը լինելու է առավելապես «քաղաքական ձևաչափի» մեջ: Այն աջակցելու է  Հայաստանին և կոչ է անելու Թուրքիային առերեսվել անցյալի հետ ու ճանաչել ցեղասպանությունը՝ կատարվածի պատասխանատվությունը գցելով Թուրքիայի վրա:

«Իսկ հատկապես Ցեղասպանության ճանաչման խնդիրը Թուրքիայի  Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետ կապելը կազդի նաև Բրյուսել –Անկարա փոխհարաբերությունների վրա», - գրում է «Հյուրիյեթը»:

Նշվում է նաև, որ Թուրքիայի ջանքերի շնորհիվ որոշման նախնական տարբերակներում կարող են շեշտվել «դեպքերի՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունենալու» հանգամանքը  և «խնդիրը պատմաբաններին թողնելու» առաջարկը, սակայն փոքր է հավանականությունը, որ այդ արտահայտությունները կպահպանվեն վերջնական տեքստում:

Անցյալ շաբաթ թուրքական մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված  էին թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) պատգամավորներ Աֆիֆ Դեմիրքըրանը, Սեյիթ Սերթչելիքը , ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Ֆարուք Լողօղլուն և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ –MHP)  պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, Բրյուսելում որոշակի պաշտոնական հանդիպումներ է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Պատվիրակության անդամները հատկապես ընդգծել են Թուրքիայի պաշտոնական մոտեցումը, այն է՝ «խորհրդարանների ընդունած որոշումները չեն կարող դատարանների որոշումներին համարժեք ուժ ունենալ»: Նմանատիպ մի պատվիրակություն էլ նույն նպատակով Թուրքիայից Բրյուսել կմեկնի  առաջիկա օրերին: Սակայն, ինչպես հենց «Հյուրիյեթն» է վկայում, ԵԽ-ում տիրում է այն մոտեցումը, որ «վերջին պահին ձեռնարկված քայլերը որևէ փոփոխություն չեն կարող առաջացնել»:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը քվեարկության կդրվի ապրիլի 15-ին:

Հիշեցնենք, որ Եվրախորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի որոշում ընդունել է դեռևս 1987 թ: Իսկ մի քանի շաբաթ առաջ հրապարակված  հայտարարությամբ ԵԽ-ն ԵՄ անդամ երկրներին կոչ արեց «ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ջանքեր գործադրել՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»: ԵՄ անդամ 28 երկրներից 11-ն արդեն պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}