• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 14:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:22, 10 Ապրիլ 2015

«Հայոց Ցեղասպանություն» ասելու համար ԺՀԿ-ում պահանջում են պատգամավորի հայ թեկնածուի հրաժարականը

«Հայոց Ցեղասպանություն» ասելու համար ԺՀԿ-ում պահանջում են պատգամավորի հայ թեկնածուի հրաժարականը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից պատգամավորի թեկանծու առաջադրված հայազգի Սելինա Օզուզուն Դողանից պահանջում են ինքնաբացար հայտարարել:

Այս մասին հայտնող թուրքական իշխանամետ «Յենի աքիթ» պարբերականը տեղեկացնում է, որ նման պահանջը պատճառը Սելինա Դողանի կողմից ցեղասպանություն եզրաբառի օգտագործումն է եղե  իր ելույթի ժամանակ:

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին իմ թեկանածության առաջադրումը սիմվոլիկ նշանակություն ունի»,- ասել էր տկն Դողանը:

Մինչդեռ հայտնի է, որ ԺՀԿ-ն ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև ակտիվ գործունեություն է ծավալում՝ խոչընդոտելու ցեղասպանության ճանաչումը: Աղբյուրը նկատել է տալիս, որ հենց այդ պատճառով ԺՀԿ-ի կողմից «ցեղասպանությունը քարոզող թեկնածուի» առաջադրումն անընդունելի է դարձել ԺՀԿ-ական որոշ գործիչների համար:

Իսկ թուրքական մեկ այլ իշխանամետ «Աքշամ» պարբերականի թղթակից Էմին Փազարջըն գրում է, որ սխալ կլինի մտածել, թե հայ թեկնածուի առաջադրումը կարող է էականորեն նպաստել ԺՀԿ-ի ստացած ձայների թվի մեծացմանը: Լրագրողը համարում է, որ Դողանի թեկնածությունը «սխալ քաղաքական քայլ» էր ԺՀԿ-ի կողմից:

Սելինա Օզուզուն Դողանի հրաժարականը պահանջողները նաև վկայակոչում են այն հանգամանքը, որ Դողանի ամուսինը՝ Էրդալ Դողանը, միջազգային դատարաններում բողոքներ  է ներկայացրել ԺՀԿ-ի և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ՝ մեղադրելով նրանց որպես ցեղասպանների: Իսկ Սելինա Դողանը, աղբյուրի պնդմամբ,  հայտնի է  Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությամբ և այդ նպատակով օրենքներ ընդունել տալու ջանքերով: Նշվում է, որ Դողանը նաև դիմում է ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ Թուրքիային մեղադրելով «մշակութային ցեղասպանություն» կատարելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում
10:33, 21 օգոս
Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}