Քաղաքական10:43, 08 Ապրիլ 2015
Թուրքիայի իշխող կուսակցությունը պատգամավորի հայ թեկնածու է առաջադրել

Հունիսի 7-ին տեղի են ունենալու Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Թուրքիայի քաղաքացի, հայազգի Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու:
Թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի տեղեկացմամբ՝Եսայանը թեկնածու առաջադրվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել մարտի 20-ին: Իսկ նախօրեին ԱԶԿ-ի կողմից հրապարակված թեկնածուների վերջնական ցուցակից պարզ դարձավ, որ ազգությամբ հայ քաղաքացու թեկնածությունը հաստատվել է:
Ընդհանուր առմամբ Ստամբուլի երեք ընտրական շրջանների համար ԱԶԿ-ն առաջադրել է 88 թեկնածու: Մարգար Եսայանն առաջադրվել է երկրորդ ընտրական շրջանում և թեկնածուների ցուցակում զբաղեցրել 12-րդ տեղը: Եթե Եսայանը ընտրվի, ապա նա կլինի ԱԶԿ-ի պատմության մեջ առաջին հայ պատգամավորը:
Մարգար Եսայանը 1997-ից թղթակցել է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթին, իսկ 2006-ին թերթում սկսել է վարել «Նեղ դուռ» (Dar Kapı) խորագրով սյունյակը: 2004թ. և 2007թ. լույս են տեսել նրա հեղինակած երկու գրքերը, որոնցից առաջինը՝ «Ներկայի նեղ սենյակը» («Şimdinin Dar Odası») արժանացել է հատուկ մրցանակի: Եսայանն աշխատել է նաև թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» թերթում որպես սյունակագիր, համակարգող, իսկ որոշ ժամանակ նաև՝ գլխավոր խմբագիր: Սկսյալ 2013-ից թղթակցում է թուրքական իշխանամետ «Յենի շաֆաք» պարբերականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |