Քաղաքական07:34, 03 Ապրիլ 2015
Թուրքիան արձագանքել է Կիպրոսի խորհրդարանի հայանպաստ բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը:
Ըստ թուրքական «Բեյազ գազեթե» լրատվակայքի` պատասխանելով Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի մասին հարցին` Բիլգիչը նշել է, որ այն Թուրքիայի համար այդ ակտը առ ոչինչ է:
Վերջինս նշելով, որ որոշումը մեկնաբանության արժանի չէ, այնուամենայնիվ ավելացրել է.
«Կասկած չկա, որ բոլոր նրանք, ովքեր պարզ քաղաքական հաշվարկներ անելով, ամեն առիթով փորձում են շահարկել 1915-ի դեպքերը, ոչ մի արդյունքի չեն հասնելու, ինչպես և չեն հասել մինչև այսօր»:
Նշենք, որ Կիպրոսի խորհրդարանի ընդունած օրենքի արդյունքում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացրած երկրների թիվը կազմեց 4 (Հունաստան, Շվեցյարիա, Սլովակիա և Կիպրոս):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |