• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 04:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված07:21, 26 Մարտ 2015

Շահան Գանտահարյան. «Քաղաքական պահ ստեղծելու առիթը»

Շահան Գանտահարյան. «Քաղաքական պահ ստեղծելու առիթը»

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հույների և ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ բանաձևի միաձայն քվեարկությամբ, մեր երկիրը դարձավ երրորդը, որը ճանաչում է այս ցեղասպանությունները:
Ավելի վաղ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտ 16-ին. հույների ցեղասպանությունը` Հունաստանն ու Կիպրոսը: Դեռևս 2004-ին Հունաստանը հատուկ բանաձևով ճանաչել էր Պոնտոսի հույների, իսկ 1998-ին` Փոքր Ասիայի հույների  ցեղասպանությունները:  Ուրեմն, ասորիների և հույների ցեղասպանությունների  ճանաչման աշխարհագրությունը շատ փոքր էր:

ՀՀ ԱԺ-ի  նիստը միաձայն, 117 քվեով որդեգրեց հետևյալ բանաձևը. «Առաջնորդվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 (1) բանաձևով և 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության նախազգուշացման և դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաև 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների և ռազմական հանցագործությունների  վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան կայսրությունում իրականացրած հույների և ասորիների ցեղասպանությունը»։

Բանաձևի նախագծի ներկայացմանը նախորդել էր «Հիմնավորում Օսմանյան կայսրության կողմից 1915-1923-ին հույների և ասորիների ցեղասպանությունների դատապարտման մասին» բանաձևի նախագծի ներկայացումը: Այնտեղ նշված են պատմական փաստերը, իրականացված ջարդերի և տեղահանությունների կանխամտածված լինելը, զոհերի թվերը, ժամանակն ու աշխարհագրությունը և բոլորը արդարացված ձևով տեղավորված ցեղասպանության ուխտի սահմանած դրույթներում: Նշված է նաև, որ ժամանակակից ցեղասպանագիտությունը հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները դիտարկում է որպես մեկ ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչ մասեր:

Պատմականորեն և իրավաքաղաքականորեն ներկայացված փաստերն ու հիմնավորումները քննարկման տեղ չեն թողնում երկու ժողովուրդների ապրած ցեղասպանությունները ճանաչելու և դատապարտելու: Իհարկե, կան տարբեր քննարկելի հարցեր: Հունաստանը ընդհանրապես հույների ցեղասպանության միջազգայնացումը արտաքին քաղաքականության օրակարգի նյութ չի դարձրել, իսկ ասորիները` իբրև պետականազուրկ և քաղաքական գործոնի ոչ բավարար կարգավիճակ ունեցող համայնք, չունեն լոբբիստական առաջադրված կարողությունը իրենց ազգային ողբերգությունը միջազգայնացնելու:

Հատկապես ասորիների դեպքում, այսօր սակայն ա՛յս խնդիրը, անկախ իրենց կողմից դրսևորելի ենթադրյալ նախաձեռնողականությունից, այժմեական հրատապությամբ այսօրվա իրադարձությունների լույսի տակ պատմական իրադարձությունների հետ համեմատություններ  է ստեղծում` ընդգծելու համար, որ այս ժողովուրդը երկրորդ անգամ է ենթարկվու՛մ ցեղասպանության, առաջինը ուղղակի Օսմանյան կայսրության, իսկ ներկայինը՝ պատվիրված, ֆինանսավորված Անկարայի կողմից:

Համեմատական ցեղասպանագիտությունը ընդհանուր քաղաքականության  բաղադրիչները համարելով  դեռևս ընդհանրություններ և տարբերություններ է գտնում երեք ցեղասպանությունների միջև:

Այս հանգրվանի էականը մեզ համար այլ ուղերձ ևս ունի: Այսպես, եթե մանրադիտակի տակ բերենք բանաձևը, այնտեղ կնկատենք, որ հույների և ասորիների ցեղասպանությունները անառարկելիորեն ամբողջացնում են ցեղասպանության ուխտի բանաձևած կետերը: Մարդկության դեմ կատարված հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության ընդգծումը պարզ է, որ վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը, և այս պահին նման շեշտադրումը լուսաբանելն ավելի քան ըմբռնելի է: Նոր չէ նաև հայ, հույն և ասորի ժողովուրդների պատմական բարեկամության գիտակցումը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հիմա՛ նման բանաձև ընդունելը, անպայման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ուղերձ ունի: Բանաձևը պարփակում է Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանված ժողովուրդների համախմբման կոչ. զորակցելով զորակցության հրավեր: Պատահական չէր նաև այն, որ ամերիկյան Կոնգրեսի բանաձևը առանց Ցեղասպանություն եզրի օգտագործման խոսում էր կրոնական կալվածքների վերադարձի պահանջի մասին. ընդ որում՝ նաև հունական և ասորական: Իսկ ասորիների տեղահանությունները քաղաքականորեն արծարծելու համար ճիշտ հունավորման պարագայում անպայման կգրավեն միջազգային շրջանակների ուշադրությունը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բանաձևի լուռ կոչը` տուժած ժողովուրդների համախմբման քաղաքական պահ ստեղծելու լավագույն առիթ ունի. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 

Հեղինակ`   Շահան Գանտահարյան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}