Քաղաքական12:19, 24 Մարտ 2015
Չավուշօղլուն ԱՄՆ-ում բարձրացնելու է Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլին ԱՄՆ –ի մայրաքաղաք Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակներում հանդիպելու է պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նախատեսվում է, որ կողմերը թուրք-ամերիկյան հարաբերություններից զատ քննարկելու են նաև տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրներ, ինչպես օրինակ սիրիական ճգնաժամը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ծրագիրը և այլն:
Ըստ թուրքական «Յենիշավաք» լրատվամիջոցի` Չավուշօղլուն նշել է, որ Վաշինգտոնում բարձրացնելու է նաև գուլենական շարժման առաջնորդ, ամերիաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցը: «ԱՄՆ-ն թող մեզ փաստաթղթեր տրամադրի, տեսնենք, քննարկենք: Մեր արդարադատության նախարարությունում համապատասխան աշխատանքներն արդեն ավարտին են հասել»,- նկատել է նախարարը:
Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև սիրիական ընդդիմությանը զինավարժելու և ռազմական օգնություն տրամադրելու հարցը, որի վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև պայմանագիր էր ստորագրվել: Ի սկզբանե նախատեսվում էր, որ նշյալ պայմանագիրը, պետք է գործի դրվեր 2015 թ. ապրիլ ամսից, սակայն տեխնիկական մի շարք հարցերի պատճառով այն գործի կդրվի մայիսից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |