• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 02:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն14:16, 19 Մարտ 2015

Թուրք լրագրող. «Ցեղասպանության 100-ամյակը մեր երեսին սուտ ասողների հետ առերեսվելու հնարավորություն է»

Թուրք լրագրող. «Ցեղասպանության 100-ամյակը մեր երեսին սուտ ասողների հետ առերեսվելու հնարավորություն է»

Թուրքական «Բիանեթ» լրատվական  կայքի լրագրող Էլիֆ Աքգյուլը, ով այս օրերին Երևանում մասնակցում է «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումին, ուշագրավ հոդված է գրել իր երևանյան տպավորությունների և ապրիլի 24-ին Թուրքիայում նախատեսված միջոցառման մասին:
 
Թուրք լրագրողի` «Ինչպե՞ս բացատրեմ, թե ինչու ենք ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտը նշում» վերտառությամբ հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«2014 թվականի ապրիլի 22-ին անձնագրումս առաջին կնիքը դրեցին: Հայկական կնիքը… Այսօր, գրեթե մեկ տարի անց նորից Հայաստանում, Երևանում եմ: Ապրիլի 24-ին ընդառաջ, լրագրողների մեծ խմբով հանդիպեցինք «Արարատի ստորոտ»-ում:

Հայերեն, ռուսերեն, իսպաներեն, բուլղարերեն, սերբերեն, թուրքերեն, արաբերեն.. բազմալեզու ձայները լցրել են շենքը, որտեղ ընթանում է մեդիաֆորում: Նրանք մի հարցի պատասխան ստանալու ակնկալիքով են եկել. Այն է` «Ցեղասպանության հարյուրամյակին Թուրքիան ի՞նչ դիրքորոշում կորդեգրի»:

Հետաքրքիր է, որ ոչ ոք չէր տալիս այն հարցը, թե «Ցեղասպնություն իսկապես եղե՞լ է»: Եվ ոչ էլ 100-ամյա ապացույցները որոնող կար: Գուցե ասեք` «Սրանք ի՞նչ լրագրողներ են»,  բայց,  հավատացեք, սրանք լրագրողներ են, ովքեր գիտեն, որ ծովի մակարդակում ջուրը 100 աստիճանում եռում է: Այս ջուրը չակերտավոր չի եռում: Իսկապես բլբլթալով եռում է:

Բլթբլթալով եռում էին նաև քննարկումները: Քննարկումների կենտրոնում թերևս Հայաստանի` ապրիլքսանչորսյան միջոցառումներին ներկա գտնվելու և ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիային ուղղված հրավերն էր, որին ի պատասխան Թուրքիան Հայաստանին Գալիպոլիի միջոցառմանը հրավիրեց: Այնքան անհեթեթ հրավեր, որ բոլորը հարցնում էին «Ի՞նչ կապ ունի»: Ցավոք, ֆորումին մասնակցող 4 թուրք լրագրողներից մեկն էլ ես եմ, և այս հարցի պատասխանը ինձանից էլ են սպասում :

Բայց ես այս հարցի պատասխանը չգիտեմ: Որպես Թուրքիայի հանրապետության կրթության նախարարության ծրագրերով կրթված քաղաքացի` տարիներ շարունակ ինձ սովորեցրել են Գալիպոլիի հաղթանակը նշել մարտի 18-ին: Ապրիլի 24-ի մասին խոսք չի եղել: Առհասարակ ապրիլի 24-ի մասին խոսք չէր էլ կարող լինել: Նույնիսկ պաշտոնական օրացույցով ապրիլի 23-ից մայիսի 19-ը արձակուրդ էր հայտարարված: Հիմա ես ի՞նչպես պատասխանեմ այն հարցին, թե ապրիլի 24-ին ինչու ենք մենք Գալիպոլին հիշում: Որովհետև սա հասարակ տարի չէ: Դարաշրջանի առաջին ցեղասպանության 100 ամյակն է: Առանց այդ էլ, եթե մենք ասենք, թե Գալիպոլիի հաղթանակն ենք տոնում, մեզ ոչ ոք չի հավատա: Կասեն` «անցյալ տարի մահացածների համար ցավակցություն հայտնեցիք, այս տարի տոնու՞մ եք»:

Որովհետև սա 100 ամյակն է:

Կա մի ժողովուրդ, որին 100 տարի շարունակ խաբել են ու ստիպել, որ սուտը որպես իրականության ընդունի: Խոսքս թուրք ժողովրդի մասին է:

Խոսքս այն մասին, որ դպրոցում Դեր Զորի անապատը որպես օազիս ներկայացնող Սարը Գելինի փաստագրական ֆիլմը դիտելուցս մի քանի տարի հետո տեղահանությունը «անմարդկային» երևույթ հայտարարվեց:

Խոսքս այն մասին է, որ «Առաջին աշխարահամարտի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն է: Այդ ցավալի պատմությանն արդար հիշողության հեռանկարով նայելը մարդկային պատասխանատվություն է» ասելուց հետո, փորձեցին 1-ին աշխարհամարտի ժամանակագրությունը փոխել:

Հայոց ցեղասպանություն, 1915, տեղահանություն .. Սա ուղղակի հերքում չէ: Սա իրականություն է, որը փորձում են կոծկել: Սա մի պետության կողմից սեփական ժողովրդին խաբելն է: Սեփական ժողովրդին այդ ստով սնելն է: Այդ ստով մարդկանց սպանելն է: Այս ստի տակ թաքնվելով` մեղքերը արդարացնելու փորձ է:

Ուստի 100 ամյակը միայն ցեղասպանություն վերապրած հայերի խնդիրը չէ: 100 ամյակը մեր երեսին սուտ ասողների հետ առերեսվելու հնարավորություն է:
Ինչքան էլ, որ նրանք «Ճշմարտության նախարարությունում» նորանոր տարեթվեր հորինեն»: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}