09:30, 14 Մարտ 2015
Թուրքիայի ազգային օրհներգի գործիքավորողը հայազգի Էդգար Մանասն է

Այս տարի լրանում է Թուրքիայի ազգային օրհներգի (“İstiklal Marşı”) ընտրության 94 տարին: Երգի խոսքերի հեղինակը Մեհմեթ Աքըֆ Էրսոյն է, իսկ երաժշտությունը պատկանում է այդ ժամանակի թուրքական նախագահական նվագախմբի ղեկավար Զեքի բեյին: Սակայն քչերին է հայտնի, որ «İstiklal Marşı»-ի գործիքավորումը կատարել է հայազգի կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ Էդգար Մանասը:
1875թ. Ստամբուլում ծնված Էդգար Մանասը երաժշտական կրթություն է ստացել Իտալիայի Պադուայի կոնսերվատորիայում: 1905թ. վերադառնալով Ստամբուլ՝ դասավանդել է Ստամբուլի կոնսերվատորիայում, ղեկավարել է կոնսերվատորիայի նվագախումբն ու կանանց երգչախումբը: 1937թ նշանակվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական երգչախմբի ղեկավար և այդ պաշտոնավարել 20 տարի: Այդ ընթացքում միաժամանակ սոլֆեջո է դասավանդել հայկական դպրոցներում:
Էդգար Մանասը մահացել է 1964թ: Նրա աճյունն ամփոփված է Ստամբուլի Փանգալթը թաղամասի հայկական կաթոլիկ գերեզմանատանը: Բացի «Իսթիքլալ մարշը»-ի գործիքավորումից Մանասը նաև մի շարք երաժշտական ստեղծագործությունների՝ օպերետների, նախերգանքների և ֆուգաների, հայերեն և թուրքերեն երգերի հեղինակ է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է չեղարկել նորածիններին թուրքական անուններ դնելու կեսդարյա արգելքը։
Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։
Թուրքական մամուլը գրում է. «Քաղաքացին ապրում է պարտքով»:
Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |