Քաղաքական09:26, 13 Մարտ 2015
Չավուշօղլու. «Հարավկովկասյան բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է»

Թուրքիայի արգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «A Haber» հեռուստալիքի եթերից խոսել է հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության, ինչպես նաև անդրադարձել է թուրք-ամերկյան հարաբերություններում հայկական գործոնի մասին:
Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի կառավարությունը 1915 թ. դեպքերի (Հայոց ցեղասպանություն-խմբ.) հետ կապված փորձում է ճնշում գործադրել տարբեր երկրների խորհրդարանների և կառավարությունների վրա: Չավուշօղլուն նշել է, որ իրենք էլ իրենց հերթին են պատասխան գործողություններ ձեռնարկում քաղաքական, դիվանագիտական և մշակութային ճակատներում:
«Եկեք բարեկամանաք ասելով` ձեռք ենք մեկնում, բայց նրանք տգեղ կերպով հետ են շպտում այն,- դժգոհություն է հայտնել թուրք նախարարը` հավելելով,- Հարավային Կովկասում առկա բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Երկիր, որը խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ, պետք է իրեն հայելու մեջ նայի»:
Թուրքիայի արտգործանախարարը, ընգծելով, որ Թուրքիայի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների`այդ թվում նաև հայերի իրավունքների պաշտպանման ուղղությամբ, հիշեցրել է, որ Թուրքիայում այժմ վերականգնվում են բազմաթիվ եկեղեցիներ, իսկ հայկական համայնքապատկան գույքը վերադարձվում է:
Այնուհետև Չավուշօղլուն հույս է հայտնել, որ 2015-ի իր ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի արտաբերի «ցեղասպանություն» եզրաբառը, քանի որ դա զգալի հարված կհասցնի թուրք-ամերկյան հարաբերություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |