• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հուլիս, 2025
Ուրբաթ 05:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն10:34, 11 Մարտ 2015

Ականատես. «Թուրքերը շուկայում հայերեն գրքերն օգտագործում էին պանիր փաթեթավորելու համար»

Ականատես. «Թուրքերը շուկայում հայերեն գրքերն օգտագործում էին պանիր փաթեթավորելու համար»

Թուրք լրագրող, սյնակագիր Սերդար Քորուջուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ հայկական մշակութային արժեքների ոչնչացմանը: «Ակոս» թերթում հրապարակված «1915-ին հայկական գրքերի մեջ պանիր էին փաթաթում» վերտառությամբ հոդվածում Քորուջուն, անդրադառնալով Ստամբուլում դասական արվեստի ցուցադրության բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի ելույթին, գրել է.

«Էրդողանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից Սիրիայում և Իրաքում իսլամական մշակութային ժառանգության մաս համարվող գրքերի ոչնչացումը  «ցեղասպանություն», «մշակութային ջարդ» բառերով է  բնութագրել: Էրդողանը հիշեցրել է նաև 15-րդ դարում Իսպանիայում մահմեդական ժառանգության ոչնչացման մասին. Բայց չի անդրադարձել այս հողերում իրականացված մշակութային ցեղասպանությանը»:

Քորուջուն հայկական մշակույթի ոչնչացման մասին պատմական ակնարկ է ներկայացնում՝ նշելով, որ  առաջին մեծ հարվածը հասցվել է 12-րդ դարում: «Ըստ Սյունիքի թեմի առաջնորդ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ 1170 թվականին սելջուկները գրավել են Բաղաբերդ ամրոցը և հրի մատնել Տաթևի և շրջակա այլ վանական համալիրներում գտնվող ավելի քան 10.000 ձեռագիր մատյան: Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝  1242 թվականին ոչնչացվել է Կարինի (ներկայիս Էրզրում) գրադարանը: Իսկ 1298 թվականին այդ գործը շարունակել են մամլուքները՝ Կիլիկիայի մայրաքաղաք Սիսում ոչնչացնելով պետական գանձարանը»,- գրում է Քորուջուն՝ ընդգծելով, որ հայկական ձեռագիր մատյանների ոչնչացման ամենամեծ ալիքը Հայոց ցեղասպանության տարիներին է եղել:

Արևմտյան Հայաստանի մշակութային կենտրոնների վերացման ընթացքում հազարավոր  գրքեր ոչնչացվել են: Օրինակ` Վանի Կտուց վանական համալիրի մատյաններից հնարավոր է եղել փրկել միայն 500 ձեռագիր մատյան:

Քորուջուն հոդվածում ցեղասպանության մշակութային մասշտաբները ներկայացնելու համար մեջբերել է նաև արաբ ականատես Ֆայեզ Էլ Հուսեյինի վկայությունները: Վերջինս հայտնել է, որ հայերի կոտորածներից հետո թուրքական կառավարությունը ստեղծել էր հատուկ հանձնաժողով, որը զբաղվում էր դատարկված գյուղերի ունեցվածքի վաճառքով: Հայկական մշակութային արժեք ներկայացնող իրերը վաճառվում էին չնչին գներով: Թուրքերը շուկայում հայերեն դասագրքերը  օգտագործում էին պանիր, խուրմա կամ արևածաղիկ փաթեթավորելու համար:

«Չնայած «ցեղասպանություն» եզրը կիրառման մեջ դրած Ռաֆայել Լեմկինն այդ բառով բնորոշել է ոչ միայն մեկ ազգի կամ էթնիկ խմբի ոչնչացումը, այլ նաև տվյալ խմբին պատկանող մշակութային ու ազգային արժեքների ոչնչացումը,  այնուամենայնիվ ՄԱԿ-ի 1948 թվականի ցեղասպանության մասին կոնվենցիայի մեջ «ազգային-մշակութային ցեղասպանություն» եզրույթը տեղ չի գտել»,- եզրափակել է Քորուջուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}