Քաղաքական08:26, 11 Մարտ 2015
Zaman-ում խոսվում է Ղարաբաղի հարցը որպես նախապայման Թուրքիայի կողմից օգտագործվելու մասին

Ընթացիկ տարվա փետրվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, Ազգային ժողովից հետ կանչեց 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
Թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի կայքում հրապարակվել է սյունակագիր Ալին Օզինյանի հեղինակային հոդվածն արձանագրությունների հետկանչի մասին: Ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունների նախապատմությունն ու գործընթացի ուղին` հոդվածագիրը շեշտում է, որ դրանք հիմնված չեն եղել նախապայմանների վրա: Մինչդեռ Թուրքիան
ինչպես արձանագրությունների ստորագրումից առաջ, այնպես էլ հետո Ղարաբաղի հիմնահարցը առաջ է քաշել որպես հարաբերությունների կարգավորման նախապայման:
Օզինյանը կարծում է, որ ղարաբաղյան խնդրում որևէ զարգացում լինելու դեպքում անգամ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը ամենայն հավանականությամբ չէր բացի:
«Թուրքիան իր հարևան երկրի հետ բնականոն հարաբերություններ զարգացնելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը դիտում էր որպես պարգև կամ շնորհ ու փորձում էր դրանից առավելագույն օգուտ ստանալ. սահմանը բացելու խաղաքարտը օգտագործել Հայաստանին թուլացնելու համար»,- նշում է հեղինակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |