Քաղաքական09:47, 07 Մարտ 2015
Radikal. Էրդողանի և Դավութօղլուի հարաբերություններն աստիճանաբար ավելի են լարվում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Գյուլի թեկնածությունը որպես հաղթաթուղ օգտագործել վարչապետ Ահմեթ Դավութօղլուի դեմ: Նման տեսակետ է հայտնում թուրքական «Ռադիքալ» պարբերականի սյունակագիր Մուրաթ Յեթկինը: Հիշեցնում է, որ ավելի վաղ Դավութօղլուի նախաձեռնությամբ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության պետի` Հաքան Ֆիդանի հրաժարականի և պատգամավորի թեկնածության առաջադրման պատմությունը արդեն իսկ սրել էր Էրդողան –Դավութօղլու քաղաքական զույգի հարաբերությունները: Էրդողանը դեմ էր արտահայտվել Ֆիդանի պաշտոնաթողությանը: Այնուհետև, Թուրքիայի նախագահի և վարչապետի միջև հերթական լարվածությունն էր գրանցվել հունվարի 19-ի հրավիրված կառավարության առաջին նիստի ժամանակ: Այս ամենի ֆոնին Էրդողանի կողմից Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի` պատգամավորի հնարավոր թեկանածությանը հավանություն տվող հայտարարությունը, ըստ Յեթքինի, Դավութօղլուին ուղղված ակնարկ է:
«Արդյո՞ք Էրդողանը դրանով ուզում է Դավութօղլուին հիշեցնել, թե նրան ով է ընտրել և ակնարկել, որ եթե հարկ լինի, կարող է կրկին նրանից (Դավութօղլուից) ավելի զորեղ իր նախկին գործընկերոջը հրավիրել»,-գրում է Յեթկինը:
Հեղինակի կարծիքով` եթե միայն Գյուլի թեկնածությունն առանձին վերցրած Դավութօղլուի համար առանձնապես մեծ հարված չէր կարող լինել, ապա մարտի 9-ին կայանալիք Թուրքիայի կառավարության հեթական նիստի նախօրյակին արված նման հայտարարությունն արդեն Թուրքիայի վարչապետին դժվար կացության մեջ կարող է դնել:
Ամփոփելով Յեթկինը եզրակացնում է, որ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ հետզհետե սրվող քրդական հարցի և տնտեսական խնդիրների կողքին ավելանում է ևս մեկը` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում մեծացող լարվածությունը, որի պատճառը , ըստ հեղինակի, Էրդողանի` «սուպեր-նախագահի» կարգավիճակ ստանալու ձգտումն է, իսկ Գյուլի թեկնածության առաջքաշումը ապացույցն է այն բանի, որ Էրդողանն արդեն սկսում է հասկանալ, որ իր ցանկության իրագործումը հետզհետե դժվարանում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |