• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 02:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված07:36, 17 Դեկտեմբեր 2014

Ադրբեջանցի հրեա շառլատանը քարեր է նետում Հայաստանի վրա ապակե տնից

Ադրբեջանցի հրեա շառլատանը քարեր է նետում Հայաստանի վրա ապակե տնից

Հարութ Սասունյան 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com 

Հրեական և իսրայելական լուրերի JNS.org կայքը տեղադրել է Արյե Գուտի թունոտ, հակահայկականհոդվածն ամպագոռգոռ խորագրով՝ «Հակասեմիտիզմը Հայաստանում. հստակ և այժմեական վտանգ»:

JNS.org կայքը հեղինակին ներկայացնում է որպես մի «ադրբեջանական իսրայելցու», որը «Իսրայելա-ադրբեջանական միջազգային կազմակերպության վարչության անդամ է, Իսրայելում «ԱրդարությունԽոջալուի համար» միջազգային քարոզարշավի պաշտոնական համակարգողը և միջազգայինհարաբերությունների մասնագետ»:

Տասնյակ ադրբեջանական և թուրքալեզու լրատվամիջոցներ շտապեցին վերահրապարակել այսհայատյաց քարոզչությունը՝ ընդգծելով, որ այն վերցված է «հանրաճանաչ» իսրայելյան լրատվականաղբյուրից: Հնարավոր է, որ հոդվածը գրվել է Բաքվում, տեղադրվել իսրայելական և հրեականհրապարակումներում, ապա արտատպվել Ադրբեջանում՝ ընթերցողների մոտ ստեղծելով այնպիսիտպավորություն, որ այն գալիս է երրորդ կողմի անաչառ աղբյուրից:

Գուտը պնդում է, որ Հայաստանի հրեական փոքրամասնությունը «խիստ նվազել է ավելիհանդուրժողական» խորհրդային իշխանության փլուզումից հետո… Ավելի ուշ նա ընդունում է, որ«Հայաստանի շարունակվող տնտեսական անկումը» նույնքան վճռորոշ է եղել հրեաների թվաքանակինվազման համար՝ «հինգ հազարից դառնալով ընդամենը մի քանի հարյուր»: Սակայն, Գուտըմիտումնավոր չի նշում, որ նույն ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիոն հայ է լքել իրհայրենիքը՝ անտանելի տնտեսական պայմանների պատճառով:

Այնուհետև ադրբեջանցի հրեա հեղինակը մեղադրում է հայերին «մշակութային բռնության» համար՝վկայակոչելով հակասեմական գրքերի և հեռուստատեսային ծրագրերի գոյությունը: Սակայն նադժկամությամբ ընդունում է, որ «նման ցավալի դեպքեր» տեղի են ունենում «շատ երկրներում»: Եթեայդպես է, ապա ինչո՞ւ է նա առանձնացնում Հայաստանը: Հնարավոր է, որ նա հետին մտքեր ունի:Որպես «Արդարություն Խոջալուի համար» միջազգային քարոզարշավի պաշտոնական համակարգողԻսրայելում», Գուտը վճարովի գործակա՞լ է, թե՞ այս ծանր` ադրբեջանամետ և հակահայկականհոդվածներ գրելու աշխատանքը կատարում է բարեսիրտ տրամադրությամբ:

Գուտը շարունակում է վարկաբեկել հայերին՝ պնդելով, որ «Հայաստանում 2.2 մլն չափահասբնակչության շուրջ 1.3 միլիոնը հակասեմական վերաբերմունք է արտահայտել»: Նա մոլորեցնում էընթերցողներին՝ թյուր կարծիք ստեղծելով, թե անձամբ է հարցազրույց անցկացրել 1.3 միլիոն հայերիհետ, որոնք ենթադրաբար հակահրեական հայտարարություններ են արել… Գուտը նկատի ունիհրեական «Ընդդեմ զրպարտության միության» (ADL) համաշխարհային թերի հետազոտությունը, ըստորի, պատահական ընտրված  500 հայերի 58 տոկոսը, որոնց հետ հարցազրույց են վարել հեռախոսով,հակասեմական տեսակետներ է արտահայտել: Քանի որ Գուտի 1.3 միլիոն ցուցանիշը վերցված է ADL-ի հետազոտությունից, ապա նա պետք է նշեր նաև իր սիրելի Ադրբեջանի՝ մարդու իրավունքներիամենակոպիտ ոտնահարման երկրներից մեկի նույն հետազոտության արդյունքները, որը ցույց էտալիս, որ 2.4 միլիոն ադրբեջանցիներ (գրեթե կրկնակի ավելի հայերի թվից) հակասեմականվերաբերմունք են տածում:

Քանի որ Գուտը թաքցնում է ադրբեջանցիների տվյալները, եկեք դրանք բացահայտենք և ADL-ի 11հարցերի պատասխանները համեմատենք Հայաստանի ցուցանիշների հետ.

1) 3.2 միլիոն ադրբեջանցիներ և 1.5 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները ավելի հավատարիմ են Իսրայելի, քան թե այն երկրի հանդեպ, որտեղ նրանք ապրում են»:

2) 3.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.6 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց հզոր են գործարար աշխարհում»:

3) 3.2 միլիոն ադրբեջանցիներ և 1.5 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց հզոր են միջազգային ֆինանսական շուկաներում»:

4) 2 միլիոն ադրբեջանցիներ և 1 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաներըդեռ շատ են խոսում այն մասին, թե ինչ է պատահել նրանց հետ Հոլոքոստի ժամանակ»:

5) 3.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.3 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաներին չի հետաքրքրում, թե բացի իրենցից, ինչ է կատարվում մյուսների հետ»:

6) 2.5 միլիոն ադրբեջանցիներ և 1.1 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն միջազգային հարցերի վրա»:

7) 2.5 միլիոն ադրբեջանցիներ և 1.1 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն Միացյալ Նահանգների կառավարության վրա»:

8) 2.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.2 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները կարծում են, որ իրենք ավելի լավն են, քան մյուս ժողովուրդները»:

9) 2.3 միլիոն ադրբեջանցիներ և 0.9 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն համաշխարհային լրատվամիջոցների վրա»:

10) 2 միլիոն ադրբեջանցիներ և 0.8 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները պատասխանատու են աշխարհում տեղի ուենցող շատ պատերազմների համար»:

11) 2.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.4 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Մարդիկ ատում են հրեաներին իրենց վարվելակերպի պատճառով»:

ADL-ի համաշխարհային հետազոտության արդյունքներն ավելի շշմեցուցիչ են Թուրքիայի համար,որտեղ բացահայտվել է, որ 34 միլիոն թուրքեր՝ 49 միլիոն չափահաս բնակչությունից, հակասեմիտ են(գրեթե 70 տոկոսը):

Գուտն ավարտում է իր հակահայկական խզբզանքը՝ այսպես կոչված Խոջալուի ջարդերըներկայացնելով որպես «20-րդ դարի ամենաաղետալի ողբերգություններից մեկը», դրանով իսկ «613անձանց» ենթադրյալ սպանությունները Խոջալիում Արցախյան պատերազմի ժամանակհավասարեցնելով Հրեական հոլոքոստի վեց միլիոն զոհերի և Հայոց ցեղասպանության 1.5 միլիոնզոհերի հետ...

Գուտը հավանաբար տեղյակ չէ Բենջամին Ֆրանկլինի հայտնի խոսքերին. «Քարեր մի նետեք ձերհարևանների ուղղությամբ, եթե ձեր տան պատուհանները ապակյա են»...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}