Տարածաշրջան10:10, 16 Դեկտեմբեր 2014
Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի է ունեցել «Թուրքիան և հայկական
ուրվականը, քայլեր ցեղասպանության հետքերով» գրքի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի հեղինականերն են ֆրանսիական «Լե Ֆիգարո» և «Լը մոնդ» թերթերի լրագրողներ Լորա Մաշանը և Գիյոմ
Պերյեն:
Գիրքը պատմում է Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության բանակցությունների սկսման պահից՝ 2004 թվականից,
մինչև օրս այնտեղ տեղի ունեցած փոփոխությունների մասին և ներկայացնում
է Թուրքիայում
ամենազգայուն թեմաներից մեկի` Հայկական հարցի վերաբերյալ վկայություններն ու տարբեր մոտեցումները:
Ինչպես գրում է լրագրող Հրանտ Գասպարյանը թուրքական « Դեմոկրատ
հաբեր» լրատվական կայքում, հեղինակները ցեղասպանության զոհերի
և անգամ
վերապրածների երեխաների և թոռների վկայությունների միջոցով պաշտոնական պատմությանը հակադրում են մեկ այլ պատմություն:
Գիրքը բաղկացած է 18 գլխից, որոնցում ներկայցվում են Ֆրանսիայում, Ստամբուլում, Թուրքիայի
արևելյան շրջաններում ձեռք բերված նյութերը,
ցեղասպանությունը վերապրած
հայերի թոռների պատմությունները,
խոսվում է իսլամացված հայերի, Սևան Նիշանյանի մասին, Դպրեվանք դպրոցի մասին,
որի շրջանավարտներից է եղել նաև պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքը:
Գրքի թարգմանիչ Ռենան Աքմանը հույս ունի, որ գիրքը կազդի հատկապես Թուրքիայի երիտասարդ քաղաքացիների վրա և կմղի դեպի ճշմարտությունը տանող ցնցող ճամփորդության:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |