• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հուլիս, 2025
Ուրբաթ 09:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:46, 15 Դեկտեմբեր 2014

Դինքի սպանության գործով ցուցմունք է տալիս նախկին ոստիկանապետը

Դինքի սպանության գործով ցուցմունք է տալիս նախկին ոստիկանապետը

Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության շրջանակներում այսօր ցուցմունք տալու է կանչվել Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերահը:

«Ագոս»-ի տեղեկացմամբ՝ Ջերահը սպանության մեջ ներգրավված լինելու կասկածանքով կանչվել է Ստամբուլի արդարադատության պալատ: Նա հարցաքննվել է գործը վարող դատախազ Յուսուֆ Դողանի կողմից:

Միևնույն հարցաքննության շրջանակներում նախորդ շաբաթ պահանջ է ներկայացվել բացի Ջելալեթթին Ջերահից հարցաքննել նաև Ստամբուլի անվտանգության ծառայության հետախուզության վարչության նախկին պետ Ահմեթ Իլհան Գյուլերին և Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորին:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» խմբագրության դիմաց, 2007-ի հունվարի 19-ին: Սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը 25 տարվա ազատազրկման դատապարտվեց: Նա որոշակի արտոնություններից օգտվելով` կարող է 10 տարի անց հայտնվել ազատության մեջ: Մյուս ազատազրկման դատապարտվածը Յասին Հայալն է, ում դատարանը ցմահ է տվել: Թեև դատավարության ժամանակ մի շարք սկանդալային վկայություններ եղան, որոնք ապացուցււմ էին, որ Դինքի սպանության մասին նախօրոք տեղյակ են եղել ոստիկանությունն ու ժանդարմերիան, սակայն ոչ ոք լուրջ պատիժ չկրեց դրա համար: Ավելին, Սամասթի հետ Թուրքիայի դրոշով նկարված թուրք ոստիկանի պաշտոնը բարձրացվեց:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ՄԻԵԴ-ում կայացված իրավախախտումների վերաբերյալ որոշումների թվով երրորդն է
15:00, 02 հուլ
Թուրքիան ՄԻԵԴ-ում կայացված իրավախախտումների վերաբերյալ որոշումների թվով երրորդն է

Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}