Քաղաքական07:39, 13 Դեկտեմբեր 2014
Մահչուփյան. «Հայկական կողմի անզիջողության պայմաններում սահմանը չի բացվի»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր
խորհրդական Էթյեն Մահչուփյանը խոսել է հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին:
Թուրքական «Աբհաբեր» լրատվական կայքի տեղեկացմամբ՝
Մահչուփյանը «Սպուտնիկ» ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ապրիլի 24-ը որքան մոտենում, այնքան հայերի շրջանում աճում է ծայրահեղական տրամադրվածությունը:
Ըստ Մահչուփյանի՝ հայերն այս հարցում առավել անզիջում են:
«Չեմ հավատում, որ նման պայմաններում Թուրքիան կկատարի որևէ քայլ, որը կբավարարի հայկական կողմի պահանջները: Հայկական կողմի նման մոտեցման պայմաններում անհնար է , որ Թուրքիան ցեղասպանության և սահմանի բացման հարցում փոխզիջման գնա»,- ասել է Դավութօղլուի գլխավոր խորհրդականը:
Վերջինիս խոսքերով, եթե Թուրքիան որևէ քայլ կատարի, դա տեղի կունենա մեկ տարի հետո, երբ բոլոր կրքերը հանդարտված կլինեն և կողմերը հարցին սառնասրտությամբ կմոտենան:
Մահչուփյանը, հիշեցնելով, որ անցած տարի ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ էր հղել հայ ժողովրդին, ընդգծել է, որ սա մի նշաձող է, որից ներքև այլևս Թուրքիան չի իջնի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |