• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 02:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված07:06, 10 Դեկտեմբեր 2014

Համահայկական խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ

Համահայկական խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Այս շաբաթ մխրճվում եմ մի կնճռոտ հարցի մեջ, որը մտահոգում է աշխարհասփյուռ  հայությանը. մեծ աղմուկ է առաջացել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի կողմից համացանցում տեղադրված խիստ քննադատական և կոշտ նամակից՝ ուղղված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հայաստանի և Սփյուռքի ղեկավարության տարբեր հեղինակավոր անձինք խնդրեցին ինձ մեկնաբանել այս բանավեճը՝ հուսալով հանդարտեցնել շիկացած մթնոլորտը: Ես համաձայնեցի, ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, թե իմ հոդվածը կլուծի բուն հարցը, այլ որպեսզի անդրադառնամ ավելի մեծ խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև մեր պատմության այս ճակատագրական պահին:

Երուսաղեմի պատրիարքի ծավալուն նամակը երկու հատուկ բողոք է պարունակում. իր ըմռնումը, որ անցյալ սեպտեմբերին Էջմիածնում կայացած ժողովում քննարկում է եղել Երուսաղեմի պատմական և ինքնավար պատրիարքարանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թեմի վերածելու վերաբերյալ: Երուսաղեմի պատրիարքարանը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական չորս Աթոռներից մեկն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Պոլսո Հայոց պատրիարքարանի հետ միասին: Պատրիարք Մանուկյանն իր նամակում նաև բողոքում է Գարեգին Բ-ի կողմից Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանական ժողովի խնդրանքով Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը մերժելու մասին:

Թեև Գարեգին Բ-ն ու նրա մի քանի արքեպիսկոպոսները կտրականապես ժխտում են, որ երբևէ քննարկում է եղել Երուսաղեմի պատրիարքարանը թեմի վերածելու վերաբերյալ, սակայն սեպտեմբերին կայացած ժողովի որոշ մասնակիցներ այլ բան են հաղորդել: Ավելի քան մեկ տասնամյակ առաջ նման մի վեճ էր առաջացել Պոլսո Հայոց պատրիարքարանի առնչությամբ: Այն ժամանակ, պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը նույնպես զայրացած նամակ էր գրել Գարեգին Վեհափառին՝ դատապարտելով ցանկացած փորձ, որով Պոլսո պատրիարքարանի կարգավիճակը կիջեցնի Սուրբ Էջմիածնի թեմի մակարդակի: 

Ի պատասխան Երուսաղեմի պատրիարքի նոյեմբերի 24-ի նամակի՝ Գերագույն Հոգևոր Խորհուրդը դեկտեմբերի 1-ին հանդես եկավ հայտարարությամբ, որը հետևեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը մի քանի արքեպիսկոպոսների անհատական նամակներին՝ դատապարտելով պատրիարքի նամակի «անընդունելի» ոճը եւ «հորինված» բովանդակությունը: Նրանք նաև վրդովմունք հայտնեցին, որ պատրիարք Մանուկյանը ոչ թե մասնավոր նամակ է ուղարկել Գարեգին Բ Կաթողիկոսին, այլ այն տեղադրել է համացանցում: Պատրիարքն արդարացրել էր իր որոշումը՝ բացատրելով, որ Գարեգին Բ-ն չէր պատասխանել իր նախորդ նամակին: Տարօրինակ է, որ արքեպիսկոպոսները դատապարտում են Երուսաղեմի պատրիարքին՝ իր նամակը համացանցում տեղադրելու համար, սակայն նույն բանը իրենք են անում, ավելի հրապարակային դարձնելով պատրիարքի նամակը և հրահրելով բանավեճը:

Երուսաղեմի պատրիարքի նամակի շուրջ առաջացած վիճաբանությունը չպետք է դիտարկել որպես առանձին միջադեպ: Սա պարզապես հայ ժողովրդին պատուհասած շատ լուրջ, բայց անտեսված փորձությունների դրսևորումներից ընդամենը մեկն է: Նման բարձրաստիճան մակարդակի առճակատումները միայն կբարդացնեն մեր առկա խնդիրները, ներառյալ՝ Հայաստանում և Սփյուռքում ղեկավարների հանդեպ ժողովրդի անվստահությունը, եկեղեցի հաճախելու նվազումը, համայնքային կազմակերպությունների անդամակցությունից հրաժարվելը, արտագաղթի պատճառ դարձած տնտեսական ճգնաժամը, Հայաստան-Սփյուռք տարաձայնությունները և Սփյուռքում մշակութային ինքնության թուլացումը: Այս ներքին թերությունները նվազեցնում են ժողովրդի կարողությունը, որպեսզի դիմակայի գոյատևման խնդիրները, ինչպիսիք են՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Արցախյան հակամարտությունը, Թուրքիայից հայկական պահանջները, Սիրիայի հայկական համայնքի գոյատևումը և Երուսաղեմի ու Պոլսո Հայոց պատրիարքարանների պահպանումը:

Այս լուրջ մարտահրավերները, որոնք կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման համար, չեն կարող լուծվել նամակագրական արշավներով: Համընդհանուր համակարգված ջանքեր են անհրաժեշտ համահայկական լուծումներ գտնելու համար: 

Մի այդպիսի հնարավոր լուծում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան մարմնի ստեղծումը, որը կարող է իսկապես ներկայացնել յոթ միլիոն հայերին ամբողջ աշխարհում՝ Հայաստանից և Արցախից դուրս: Սփյուռքի այս ներկայացուցիչները, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ միասին, կարող են հանդես գալ համայն հայության անունից: Ամեն անգամ, երբ ճգնաժամ առաջանա, այս եռյակը իրավասություն և կշիռ կունենա լուծելու բոլոր քաղաքական, եկեղեցական և սոցիալ-տնտեսական տարաձայնությունները հայերի միջև, ինչպես նաև ազգը պաշտպանել արտաքին սպառնալիքներից:

Նման համաշխարհային ընտրովի կառույցի բացակայության պայմաններում, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առկա հանձնաժողովը պետք է վերակազմվի,  որպեսզի հաջորդ տարվա ապրիլից հետո կարողանա համակարգել բոլոր կարևորագույն հարցերը՝ Հայաստանի, Արցախի և խոշորագույն հայկական կազմակերպությունների ղեկավարների, և որոշ երևելի դեմքերի հետ միասին:

Բոլոր հայերի պարտքն է համախմբվել և լուծել իրենց վճռորոշ հարցերը, նախքան որ ներքին տարաձայնություններն ու արտաքին վտանգները սպառնան այս հինավուրց ժողովրդի գոյատևմանը...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}