Հոդված19:20, 08 Դեկտեմբեր 2014
Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ (երկրաշարժի 26-րդ տարելիցի առիթով)
Սպիտակն ու Գյումրին հարվածած երկրաշարժից 26 տարի անց հարցումը մնում է հրամայական: Աղետի գոտին վերածվե՞լ է զարգացման գոտու: Իհարկե չի կարելի անտեսել այն ճիգերը, որոնք անցնող քսանամյակում կատարվել են պետական և հասարակական մակարդակներում` աղետի գոտին դուրս բերելու իր վիճակից: Բնակարանների շինարարությունից, ճանապարհաշինությունից մինչև ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում, կարելի է ասել, որ շրջանը դիմափոխվել է:
Հատկապես Գյումրին,
իբրև երկրորդ կարևորագույն քաղաք, քաղաքաշինության համապետական ծրագրերի մաս է
կազմում։ Հայաստանի Հանրապետության երևանակենտրոնությունը կամ Երևանից դուրս, մնացյալ
քաղաքների և գյուղերի ոչ համաչափ զարգացման միտումների գործընթացը շրջելու համար,
առաջին աշխատանքային վայրը Գյումրին կարող է նկատվել։
Իհարկե
աշխատանքները բավարար չեն և ակնկալված արդյունքը դեռևս չի երևում այս իմաստով: Երևանակենտրոնությունն
ու քաղաքների անհամաչափ զարգացումը միայն Գյումրուն կամ առհասարակ աղետի գոտուց
զարգացման գոտու անցման խնդիր չէ: Սա համապետական խնդիր է, մանավանդ, երբ նկատի
ունենանք ժողովրդագրական անվտանգության երեսը:
Աղքատության
հաղթահարման ծրագրերի ոչ արդյունավետ աշխատելը հիմնական խոչընդոտ է ոչ միայն Գյումրու
ու Սպիտակի, այլ նաև ամբողջ հանրապետության ոչ ակնկալված չափերով զարգացման
ցուցանիշերի գրանցումը։
Մարդկանց
հիշողության մեջ երկար քանդակված պիտի մնան կիսափուլ հրապարակային
ժամացույցի երկրաշարժի ճիշտ ժամը սահմանող և այդպես էլ քարացած, անշարժացած
սլաքները: Այդ օրից ի վեր այդ սլաքները որքա՞ն ժամանակի ճշգրտությամբ են շարունակել
իրենց անընդմեջ երթը, դժվար է չափել: Դժվար չէ սակայն համոզվել, որ ժամանակի
կշռույթով չի աշխատել երկրաշարժի ժամին կանգ առած ժամացույցը: Վերը նշված
պատճառներով, կարևոր մասով:
Մնացյալ
մասը անպայման մեր հանրապետության շրջափակումն ու հակառակորդների կողմից մեր երկրի
դեմ հայտարարված տնտեսական պատերազմը չէ: Թեև է՛, կարևոր մասով:
Գյումրին
Հայաստանի Հանրապետության ռազմավարական հատուկ գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության
համար համարվում է զինվորակայան: Այնտեղ ռուսական ռազմակայանի կեցության համաձայնագրի
վերանորոգումը երկարատև կտրվածքով, ռուսական ջոկատների նոր տեղակայումները և
զինուժի նորագույն արտադրությունների Գյումրիում հայտնվելը համոզում են, քաղաքին
կամ առհասարակ տարածքին ներկայացրած ռազմական և ռազմավարական կարևորությունը:
Իբրև Թուրքիայի
սահմանակից հայկական քաղաք Գյումրուն տրված ռազմական այս նշանակությունը իր
հիմնավորումներն ու բացատրությունները ունի: Սակայն մեր ռազմավարական
գործընկերները պիտի իմանան նաև, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն
ռազմակայան չէ: Դա քաղաք է, որը պիտի ապրի, շնչի, զարգանա ու բարգավաճի,
ժամանակակից հասկացողությամբ իբրև ԵՏՄ-ի անդամ հանրապետության կարևորագույն
երկրորդ քաղաք: Ռազմավարական գործընկերները միայն ռազմական հիմնադրույթների վրա
չեն մշակում իրենց հայեցակարգերն ու համագործակցության դաշտը ընդհանրապես:
Այս բոլոր
հանգամանքների նկատառումով է միայն, որ պետք է մտածել, թե արդյոք կայացե՞լ է աղետի
գոտուց զարգացման գոտի անցումը:
Շահան
Գանտահարյան
«Ազդակ» թերթի
գլխավոր խմբագիր
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |