Քաղաքական09:15, 03 Դեկտեմբեր 2014
Չավուշօղլուն խոսել է սահմանի բացման և Օբամայի հետ գոլֆ խաղալու իր ցանկությունների մասին

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների
արտգործնախարարների ժողովին մասնակցելու մեկնող Թուրքիայի արտգործնապարար Մևլութ
Չավուշօղլուն օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին: Ըստ թուրքական «Իհլաս»
լրատվական գործակալության` Չավուշօղլուն, ողջունել է Ռուսաստանի կողմից Թուրքիային
կատարվելիք բնական գազի 6 տոկոսանոց զեղչը, բայց և ընդգծել, որ թուրքական կողմը
սակագնի ավելի մեծ զեղչ է ցանկանում: Այդ ուղղությամբ դեռ բանակացություններ են
տարվելու մինչև դեկտեմբերի 8-ը:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 1-ինի` օրերս Թուրքիա կատարած այցին: Պապը մասնավորապես ասել էր. Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի: Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի: Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան աշխարհաքաղաքական հարցեր, որոնք դժվարեցնում են սահմանների բացումը, սակայն եկեք աղոթենք հանուն այն բանի, որ այս ժողովուրդների միջև հաշտեցում լինի»:
Մեկնաբանելով պապի խոսքերը` Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Դա Հռոմի պապի ցանկությունն է ընդամենը: Մենք էլ ենք ուզում, որ սահմանը բացվի: Բայց հայկական հարցում միայն Թուրքիան է քայլ կատարում: Մյուս կողմը ձայն չի հանում: Մեր մեկնած ձեռքն անպատասխան է մնում»:
Չավուշօղլուն, խոսելով իր ցանկություններից, նշել
է, որ կուզենար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գոլֆ խաղալ, երբ վերջինս «Մեծ
քսանյակ»-ի գագաթաժողովին մասնակցելու համար կմեկնի Թուրքիա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |