• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 06:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային15:14, 03 Դեկտեմբեր 2014

Թուրքերի հակահայկական կոչերը Հոլանդիայի խորհրդարանի օրակարգում

Թուրքերի հակահայկական կոչերը Հոլանդիայի խորհրդարանի օրակարգում

Հունիսին Հոլանդիայի Ալմելո քաղաքում  Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման դեմ թուրքերի կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հնչեցված կարգախոսները հայտնվել են Նիդերլանդների խորհրդարանի օրակարգում: Այս մասին գրում է թուրքական «Սոնհաբեր» կայքը:

Աղբյուրի համաձայն Հոլանդիայի արտգործնախարարը, խորհրդարանի կողմից իրեն հղված նամակին ի պատասխան, Ներկայացուցիչների պալատ ուղարկած նամակում այսպես է մենաբանել թուրքերի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ հնչեցված կարգախոսներն ու ազգայնական երաժշտությունը. «Դա չի նպաստում գոյություն ունեցող լուրջ հարցի լուծմանը»:

Հոլանդացի նախարարը սադրանքի դրսևորում է համարել հատկապես հանրահավաքի ժամանակ հնչեցված երաժշտությունը և «Ղարաբաղը հայի գերեզման է դառնալու» վանկարկումները:

Նախարարը նամակում նշել է նաև, որ թուրք պաշտոնյաները Հայոց ցեղասպանության հարցում դեռևս շատ զգայուն են՝ ավելացնելով, որ Թուրքիային կոչ է արվել ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել այդ հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ թուրքերը ցույց էին կազմակերպել՝ բողոքելով հայկական եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման դեմ: (Հուշահամալիրի բացումը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 24-ին): 

Հոլանդիայի «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDA), «Սոցիալիստական» (SP), «Ազատություն» (PVV), «Հոլանդիայի ուղղափառ բարեփոխում» (SGP) և «Քրիստոնեական միություն» (CU) կուսակցությունները հայտարարել էին, որ հունիսի 1-ի ցույցն ամենայն հավանականությամբ կազմակերպվել էր թուրքական իշխանությունների օժանդակությամբ:

Որոշ պաշտոնյաներ, հայտնելով, որ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը և Հոլանդիայում մի շարք մզկիթներ աջակցել են բողոքի ակցիային, պահանջել են, որպեսզի Նիդերլանդների արտգործնախարարը հանդիպի իր թուրք գործընկերոջ հետ  և պարզաբանում ստանա հարցի վերաբերյալ: Բացի այդ պահանջել են հանդիպել նաև Հոլանդիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի հետ:

 Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}