Քաղաքական22:15, 30 Նոյեմբեր 2014
Հռոմի պապ. «Իմ սրտի ցանկությունն է, որ հայ-թուրքական սահմանը բացվի»

Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը հայ-թուրքական
հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել: Թուրքիայում եռօրյա այցն
ավարտելուց հետո Իտալիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Հռոմի պապը
պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը նրան հարց է
ուղղել. «Ձեր ողջ այցի ընթացքում հայերի վերաբերյալ որևէ
հայտարարություն չարեցիք: Գալիք տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է: Այս առումով ի՞նչ եք մտածում»:
Ի պատասխան Հռոմի պապն ասել է. «Թուրքիայի կառավարությունը
անցյալ տարի մի ժեստ արեց: Նախկին
վարչապետ Էրդողանն ուղերձ (ցավակցական) հղեց: Որոշները դա շատ փոքր քայլ համարեցին:
Չգիտեմ՝ փոքր էր, թե մեծ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դա ձեռքմեկնում էր: Սա միշտ
էլ դրական քայլ է: Ես կարող եմ ձեռքս քիչ կամ շատ մեկնել և սպասել, թե դիմացինս ինձ
ինչ կասի: Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի: Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի: Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան
աշխարհաքաղաքական հարցեր, որոնք դժվարացնում են սահմանների բացումը, սակայն եկեք
աղոթենք հանուն այն բանի, որ այս
ժողովուրդների միջև հաշտեցում լինի: Պետք է օգնենք, որ այս իրավիճակը
հարթվի: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի թեկուզև փոքր ժեստերի, բայց մերձեցմանն ուղղված
քայլերի տարի»:
Հռոմի պապն իր խոսքում նշել է, որ այցելել է հոսպիտալացված վիճակում գտնվող Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին և հայտնել. որ վերջինս ծանր հիվանդ է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |