• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հուլիս, 2025
Ուրբաթ 21:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված12:13, 26 Նոյեմբեր 2014

Թուրք մտավորականը հաստատում է՝ Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում. Սասունյան

Թուրք մտավորականը հաստատում է՝ Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում. Սասունյան

Վերջին տարիներին մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում են դրսևորում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ ընդդեմ իրենց կառավարության ժխտողականության: Չնայած նրանց դեռևս փոքրաթիվ քանակին և նախագահ Էրդողանի վրա ունեցած չնչին ազդեցության՝ պայքարը հանուն ճշմարտության և արդարության պետք է իրականացնել երկու ճակատով՝ Թուրքիայի ներսում և դրսում: Հուսանք, որ ժամանակի ընթացքում նման ազատամիտ թուրքերի շարքերը կբազմանան՝ ստիպելով իրենց կառավարությանը բարեփոխումներ իրականացնել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության:

Սակայն այս առաջադեմ թուրքերին չպետք է դիտարկել որպես Հայ դատի ակտիվիստների: Նրանց հիմնական նպատակն է ապրել ժողովրդավարական հասարակության մեջ, ուր հարգում են բոլոր քաղաքացիների իրավունքները և ընդունում անցյալի մութ էջերը:

Նման արդարամիտ թուրքերից մեկը Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարն է, ով երկար տարիներ պաշտպանել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կառավարության կողմից:

Այս տարվա սկզբին Աքթարը երկու ազդեցիկ հոդվածներ գրեց՝ վիճարկելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը: «Թըդեյ Զաման» թերթում ապրիլի 21-ին հրապարակված առաջին հոդվածը վերնագրված էր «99-րդ տարելիցը»: Երկրորդ հոդվածը, որ ապրիլի 24-ին տեղադրվել էր «Ալ-Ջազիրա» անգլերեն կայքում կրում էր՝ «Հայոց ցեղասպանություն. Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում» խորագիրը և «հզորացող թուրք հասարակությունը այժմ վիճարկում է 1915 թվականի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ պետության ժխտողական մտածելակերպը» ենթախորագիրը:

Աքթարն իր առաջին հոդվածում Ապրիլի 24-ը նկարագրում է որպես «խորհրդանշական օր հայերի համար, որոնք բռնի ուժով սփռվել են ամբողջ աշխարհում: Այս համընդհանուր աղետը դեռևս չի ճանաչվել Թուրքիայում: Նույնիսկ այն փաստը, որ Անատոլիայի հայերն ամբողջովին բնաջնջվեցին իրենց հայրենիքում, բավարար չէ ժողովրդի և պետության համար, որպեսզի ճանաչի այն»:

Այնուհետև Աքթարը ծաղրի է ենթարկում վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ «պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու կոչը, քանի որ այն «մի կողմից բաղկացած կլինի «ցեղասպանության փորձագետներից», իսկ մյուս կողմից՝ ուրացող պրոֆեսորներից, որոնք չեն կարող նույնիսկ հավաքվել, էլ չենք խոսում որոշում կայացնելու մասին»: 

Հոդվածն ավարտելով լավատեսական նոտայով՝ Աքթարը դիտարկում է. «Ի տարբերություն պետության՝ թուրք հասարակությունը այսօր հարցեր է բարձրացնում անցյալի մասին և պատշաճ պատասխաններ որոնում: Սա է ճշմարտությունը դիմագրավելու ամենաառողջ և մնայուն մոտեցումը: Այս հողերի վրա խաղաղություն չի լինի առանց անցյալի հետ առերեսվելու: 2015 թվականը կլինի ճշմարտության և հիշողության փնտրտուքի խորացման տարի, նույնիսկ եթե կառավարությանը այն դուր չի գալիս»:

«Ալ-Ջազիրա»-ում տեղադրված հոդվածում թուրք գիտնականը Հայոց ցեղասպանության ուղղությամբ իր կառավարության ժխտողական քաղաքականությունը բաժանել է երեք ոլորտների. լոբբիստական գործունեություն Ադրբեջանի հետ համատեղ, հատկապես Միացյալ Նահանգներում, գիտաշխատողների վարձում՝ Թուրքիայի «գռեհիկ ժխտողականությանը» գիտական տեսք տալու համար, և ուշադրության շեղում Հայոց ցեղասպանության հարյուրամյակից՝ կենտրոնանալով այլ իրադարձությունների վրա, ինչպիսիք են «Դարդանելի ճակատամարտի հաղթանակը» և «Սարիղամիշի ռազմական ջախջախումը»:

Չնայած եռանդուն ժխտողական քարոզչությանը՝ Աքթարը պնդում է, որ «Թուրքիան արդեն վաղուց տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում: Հայ ժողովրդի բնաջնջումն իր նախնիների երկրում, ինչպես էլ որ այն անվանեք, ակնհայտ փաստ է»: 

Աքթարը 1915 թվականի Ապրիլի 24-ը նկարագրում է որպես «սև օր, երբ Անատոլիայից հայերին ջնջելու որոշումն սկսեց գործադրվել Երիտթուրքերի օսմանյան կառավարության կամ իթթիհատականների կողմից: Սրա դրդապատճառը մահմեդականներից կազմված միատարր բնակչության ստեղծումն էր, որ նախատեսված էր դեռևս չստեղծված Թուրքիայի հիմքը ձեւավորելու համար: Այնպես որ, այստեղ քրիստոնյա ժողովուրդների համար տեղ չկար՝ չնայած նրանց պատմական ներկայությանը այդ հողերի վրա»:

Այնուհետև թուրք գիտաշխատողը անդրադառնում է «երիտթուրքերի անկումից հետո իշխանության եկած Օսմանյան կառավարության կողմից 1919 թ. մայիսին հանձնարարված զեկույցին», որտեղ նշված է, որ 800 հազար հայ է սպանվել մինչ այդ թվականը: Աքթարը նաև մեջբերում է 1928 թվականին Թուրքիայի գլխավոր շտաբի հրատարակած գրքից, որտեղ նշված է. «800 հազար հայ և 200 հազար հույն սպանվել են ջարդերի, բռնի տեղահանության և տաժանակիր աշխատանքի հետևանքով»: Աքթարը եզրակացնում է. «եթե ավելացնենք նաև Կովկասյան տարածաշրջանում 1918 թվականից հետո սովի, համաճարակների և ջարդերի հետևանքով մահացածներին, ապա այդ թիվը կգերազանցի մեկ միլիոնը: Իթթիհատականների զտման աշխատանքն ավարտեցին քեմալականները՝ պարտավորեցնելով ամբողջ Անատոլիայի տարածքում փրկվածներին պատսպարվել Ստամբուլում և միաժամանակ արգելելով նրանց սրբավայրերն ու դպրոցներն ամբողջ Անատոլիայում»:

Հանդուգն թուրք մտավորականն իր ազդեցիկ հոդվածն ավարտում է սթափ իրատեսական գրառմամբ. «Ջինը շշից դուրս է եկել: Երբ և ինչպես այն կարող է ազդել պետության քաղաքականության վրա՝ դժվար է կանխատեսել»:

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր` Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
15:56, 25 հուն
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված
12:30, 19 հուն
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}