Քաղաքական09:32, 22 Նոյեմբեր 2014
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայում է

Նախօրեի երեկոյան Աթաթուրքի անվան
Ստամբուլի օդանավակայանում է իջել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Նրան դիմավորել են
Ստամբուլի նահանգապետ Մուստաֆա Այհանը և Թուրքիայում ԱՄՆ դեսպանության
ներկայացուցիչները: Ինչպես հայտնում է «Սի էն էն թուրք» լրատվականը, Բայդենը
հանդիպել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, նախատեսվում է հանդիպում նաև նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Քննարկումների օրակարգում լինելու են Սիրիայում և Իրաքում ջարդեր իրականացնող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարի համագործակցությունը և կիպրական հարցը:
ԱՄՆ փոխնախագահի այցը Թուրքիա բողոքի ցույցով են դիմավորել «Ժողովրդի ազատագրություն» կուսակցության ավելի քան 3 տասնյակ ակտիվիստներ: Նրանք հավաքվել են Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ և մեծ պաստառ ծածանել` հետևյալ գրությամբ «Չքվիր մեր երկրից, մարդկային ցեղի ամենամեծ թշնամին ամերիկյան իմպերիալիզմի ներկայացուցիչ Ջո Բայդեն»: Ակտիվիստները վանկարկել են «Կորչի ամերիկյան իմպերիալիզմը», «Մարդասպան ԱՄՆ» և նմանատիպ այլ լոզունգներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |