• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 02:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված16:00, 19 Նոյեմբեր 2014

Երևանը՝ մեկուսացվող Մոսկվայի և ապամեկուսացվող Թեհրանի միջև

Երևանը՝ մեկուսացվող Մոսկվայի  և ապամեկուսացվող Թեհրանի միջև

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Միջուկային թղթածրարի հարցի շուրջ միջազգային ընտանիքի 6+1 ձևաչափով տարվող բանակցություններն այն տպավորությունն են թողնում, որ միտում կա Իրանի ապամեկուսացման: Նախադրյալները հուշում են, որ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, ելքեր  է փնտրում Իրանի հետ հարաբերությունների նոր էջ բացելու: Միջուկայինի հետ կապված ուրանի հարստացման սահմանափակման պահանջներն ու ընդառաջումների ելևէջները հիմնովին քաղաքական շարժառիթներ ունեն:

Ընթացքը այնպես է, որ Ռուսաստանի մեկուսացման դիմաց Իրանի ապամեկուսացման միտումներ են դրսևորվում ԱՄՆ-ի առաջնորդությամբ, ինչը նաև հատկանշում է Իրանի հետ բանակցությունների աշխուժացումը և դրական արդյունքների հանգման հավանականությունների բարձրացումը:

Իրանի գործոնի նկատմամբ ԱՄՆ-ի հարափոփոխ դիրքորոշումները իրենց ազդեցությունն են ունենում Երևանի ուղղությամբ. մանավանդ որ մյուս կողմը այս դեպքում Ռուսաստանն է, որի նկատմամբ որդեգրված պատժամիջոցները արձանագրում են հետևողական մագլցողականություն:

Հայաստանի Հանրապետության երկու ռազմավարական գործընկերների նկատմամբ կիրառման ընթացքի մեջ է հակոտնյա քաղաքականություն: Մեկի ուղղությամբ պատժամիջոցների որդեգրում,մյուսի ուղղությամբ պատժամիջոցների հետզհետե վերացման միտված դրսեվորումներ:

Մի պահ կենտրոնանաք ապամեկուսացվող Թեհրանի և Երևանի միջև կայացած վերջին համաձայնության վրա:

Իրանն ու Հայաստանը համաձայնագիր են կնքել հայկական տարածքի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է արել Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը: «Ստորագրվել է համաձայնագիր` ՀՀ-ում հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, և այդ երկրում իրանական կազմակերպությունները շուտով պիտի սկսեն աշխատանքները», հայտարարել  է Իրանի էներգետիկայի նախարարը:

Բայց նաև` այս տեղեկության վրա.

Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, Բայահանլի գյուղի մոտ. իսկփոխհրաձգությանը մասնակցել  են ադրբեջանցի սահմանապահները և թմրավաճառները: Այդուհանդերձ ադրբեջանական պետական մարմինները չեն հաստատել այս տեղեկությունները:

Վերլուծական ամփոփ հայացք նետելուց առաջ, անտեղի չի լինի հիշել նաև Իրանի նախագահի Բաքուայցը, որի օրերին համընկաւ հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը: Ռոհանին կարևոր հայտարարություն էր արել Բաքվում` ասելով, որ ղարաբաղյան խնդիրը զինվորական լուծում չունի: Այլ խոսքով, նա հակադրվել էր Բաքվի ռազմատենչ պաշտոնական դիրքորոշմանը։

Իհարկե, չի կարելի սահմանային միջադեպը գերագնահատելով հանգել այն եզրակացության, որ իրանա-ադրբեջանական սահմանը լարված իրավիճակում է: Սակայն, այն, որ զսպված հարաբերություններ կան Թեհրանի և Բաքվի միջև, դա ակնհայտ փաստ է: Իրանում ծագումով ազերի բազմամիլիոնանոց ազգաբնակչությունը երկու պետություններին համար զսպիչ գործոնի հանգամանք ունի:

Իրանի ապամեկուսացման նախադրյալները, Թեհրան-Երևան էներգետիկ  բնույթի համաձայնության կնքումը, Իրան-Ադրբեջան սահմանային միջադեպը, նախագահ Ռոհանիի հատկանշականությամբ չառանձնացող այցելությունը Բաքու և հայտարարությունը` Արցախի հարցի լուծման զինվորական միջոցը բացառելու:

Վաշինգտոն-Թեհրան բնականոնացման  և Վաշինգտոն-Մոսկվա խզման երևացող միտումի նախադրյալները իրենց ազդեցությունը կթողնեն տարբեր տարածաշրջանների վրա: Սկսելով Միջին Արևելքից, հասնելով Կովկաս: Երևանը սուր հավասարակշիռ քաղաքականություն կիրառելու հարկադրանքի դիմաց է:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}