• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հուլիս, 2025
Երեքշաբթի 23:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված07:28, 19 Նոյեմբեր 2014

Ադրբեջանին զենք վաճառողները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար

Ադրբեջանին զենք վաճառողները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը ոճրային արարք գործեցին՝ խփելով հայկական անզեն ուղղաթիռը Արցախի սահմանամերձ տարածքում ու սպանելով անձնակազմի երեք սպաներին: 1994 թվականի հրադադարից ի վեր Ադրբեջանի հարձակումը հայկական օդանավի վրա աննախադեպ էր:

Հայաստանը ոչ միայն պետք է հակահարված տա Ադրբեջանին, այլ նաև ձեռնարկի դիվանագիտական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացահայտելու և դատապարտելու այն երկրին, որի վաճառած հրթիռների միջոցով Բաքուն խոցել է հայկական ուղղաթիռը: Պետք է նշել, որ վերջին տարիներին Իսրայելը և Ռուսաստանը միլիարդավոր դոլարների ժամանակակից ռազմական տեխնիկա են վաճառել Ադրբեջանին:

Այս անարդար հարձակումը մասամբ պայմանավորված է 20-ամյա սահմանային փոխադարձ հրաձգություններով, որի ընթացքում ադրբեջանցի հրաձիգները սպանում են հայերին, իսկ հայ զինվորները պատասխան կրակով՝ ադրբեջանցիներին: Բաքվի իր պալատում նստած Ալիևը, կարծես թե, ամենևին էլ չի անհանգստանում երիտասարդ ադրբեջանցիների կորստով, քանի հավասար թվով հայեր են զոհվում, որովհետև ադրբեջանցիները (մոտ 10 միլիոն) մի քանի անգամ ավելի են, քան հայերը (3 միլիոնից քիչ) իրենց երկրներում: Ալիևի համար ադրբեջանցի զինվորների  զոհաբերումը ձեռնտու ներդրում է՝ միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան չլուծված հակամարտության վրա սևեռելու նպատակով:

Համայն հայության վրդովմունքը որոշ չափով փարատվեց, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարները հայտնեցին իրենց լուրջ մտադրությունը՝ պատասխանել ադրբեջանական վերջին հարվածին զանգվածային և անհամաչափ հարձակմամբ: Մնում է միայն հուսալ, որ հայկական լայնածավալ հակահարձակումից հետո Ալիևը կհասկանա, որ Ադրբեջանը շատ թանկ է վճարում իր կործանարար ռազմական արկածախնդրության համար:

Ցավոք, հայերի կողմից խոշոր հակահարձակման չանցնելը նախորդ տարիներին խրախուսել է բռնակալ Ալիևին՝ դիմելու ավելի լկտի հարձակումների՝ կիզակետին հասնելով անցյալ շաբաթվա անզեն ուղղաթիռի խոցումով: Ո՞րն է հաջորդը: Քաղաքացիական ինքնաթիռի պայթեցո՞ւմը մեծ թվով հայ ուղևորներով, ինչպես որ նա բազմիցս սպառնացել է:

Մեկ այլ շփոթ իրավիճակ է երկու երկրների միջև շարունակվող բարձր մակարդակի խաղաղության բանակցությունները, երբ կողմերից մեկը՝ Ադրբեջանը,  անընդհատ կրակում է... Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին և միաժամանակ կրակել: Յուրաքանչյուր գագաթնաժողովից հետո, հայ և ադրբեջանցի ղեկավարները, ինչպես նաև Մինսկի խմբի միջնորդները, որոնք ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, շարունակ հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները՝ խաղաղ բանակցություններից առաջ, ընթացքում և հետո...

Մինսկի խումբը, ադրբեջանական յուրաքանչյուր հարձակումից հետո, ավելի բարդացնելով իրավիճակը, կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն և մեղքը հավասարապես բարդում է երկու կողմերի վրա: Նման անարդար և կեղծ հավասարությունը միայն քաջալերում է Ադրբեջանին՝ ավելի աշխուժացնելու իր հարձակումները: Եթե միջազգային հանրությունն իսկապես ձգտում է խաղաղ կարգավորման և ցանկանում է կանխել ավելորդ արյունահեղությունը Արցախի շուրջ, ապա այն պետք է արգելի զենքի վաճառքը Ադրբեջանին և խստորեն դատապարտի նրան՝ հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձի համար:

Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի Հայաստանի և Արցախի ժողովրդին պաշտպանելու ադրբեջանական սադրիչ հարձակումներից, նույնիսկ եթե ստիպված լինի կանխարգելիչ հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքի խորքերում: Ալիևը չպետք է մոռանա, որ իր երկրի նավթի ու գազի խողովակաշարերը, նավթահանքերը և նավթավերամշակման գործարանները չափազանց խոցելի են նման հարձակումների դեպքում, որոնք կարող են միլիարդավոր դոլարների վնաս պատճառել նրա երկրի տնտեսությանը:

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը կանխելու համար Հայաստանը պետք է հայտարարի, որ ոչ միայն հակահարված է տալու, այլև վեց ամսով սառեցնելու է բանակցությունները՝ ադրբեջանական յուրաքանչյուր հարձակումից հետո: Քանի որ Ալիևը հույս ունի բանակցությունների միջոցով վերստանալ Արցախը շրջապատող որոշ տարածքներ, ապա խաղաղ բանակցությունների կասեցումը կարող է հետաձգել և վերջնականապես խափանել որևէ տարածքի վերադարձը: Այսպիսով, բանակցությունների երկար կասեցումից հետո Ալիևը կսովորի, որ չի կարելի խաղաղության մասին խոսել և միաժամանակ պատերազմել...

Եթե Ադրբեջանը համառորեն շարունակի իր թշնամական վերաբերմունքը՝ Հայաստանը կարող է դադարեցնել բանակցությունները և որոշել՝ ճանաչել Արցախի  Հանրապետությունը, կամ պաշտոնապես Արցախը հայտարարել Հայաստանի անբաժանելի մաս:

Իսկ եթե Ալիևն այնքան հիմար է, որ պատերազմ սկսի, ապա նա կարող է ավելի շատ տարածքներ կորցնել և ամբողջովին ավերակների վերածել իր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը: Ոչ ոք չպետք է լուրջ ընդունի Ալիևի՝ Հայաստան և Արցախ ներխուժելու անդադար սպառնալիքները: Ռազմական փորձագետների մեծ մասն ընդունում է, որ Ադրբեջանի բանակը զիջում է Հայաստանի բանակին՝ չնայած արդիական զենքեր ձեռք բերելու համար միլիարդավոր նավթադոլարների շռայլ ծախսերին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
13:55, 15 հուլ
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
12:16, 09 հուլ
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
15:56, 25 հուն
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին»
Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանական հանդիպումներին»

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը
Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը

Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»
ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։

Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա
Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}