• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
02 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 01:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական13:20, 18 Նոյեմբեր 2014

Հայաստանցի աշակերտը Թուրքիայում կրթական հեռանկար չունի

Հայաստանցի աշակերտը Թուրքիայում կրթական հեռանկար չունի

Թուրքիայում ներկայումս բնակվում է մոտավորապես 3.000 հայաստանցի երեխա, որոնք կանգնած են կրթություն ստանալու խնդրի առաջ: Այս երեխաները չունեն Թուրքիայի քաղաքացիություն, դրա համար էլ չեն կարող անգամ այդ երկրի հայկական դպրոցներում գրանցվել և սովորել: Թուրքիայի կրթության նախարարության կողմից 2011 թվականին ընդունված որոշման համաձայն`  հայաստանցի երեխաներին թույլ տրվեց տեղի հայկական դպրոցներում կրթություն ստանալ «հյուր-աշակերտ»-ի կարգավիճակով: Սկզբնական շրջանում որպես բարեփոխում ընկալված որոշումը հետագայում իր հետ բերեց մի շարք խնդիրներ, որոնք առ այսօր լուծված չեն:

Նախ պարզվեց, որ Հայաստանից մեկնած աշակերտները կրթություն ստանալուց հետո ատեստատ չեն ստանում ՝ ի տարբերություն իրենց մյուս համադասարանցիների, որոնք Թուրքիայի քաղաքացի են: Ատեստատի փոխարեն նրանք ստանում են համապատասխան դասընթաց անցնելու մասին տեղեկանք: Եվ ինչ-որ տեղ կրթությունը դառնում է անիմաստ քանի որ դպրոցն ավարտելուց հետո երեխաները հայտնվում են փակուղում. կրթությունը շարունակելու համար համապատասխան փաստաթուղթ չունեն, իսկ եղած կրթությունն էլ, բնականաբար, բավարար չէ:

«Ermenihaber.am»-ի հետ զրույցում Ստամբուլի հայկական դպրոցների հարցով զբաղվող Գարո Փայլանն ասաց, որ խնդիրը դեռևս շարունակվում է մնալ չլուծված: Պատկան մարմիններին հասցեագրված իրենց դիմումները տարիներ շարունակ մնում են անպատասխան: Փայլանը ծրագրի մեկ թերություն ևս նշեց: Դա «հյուր-աշակերտ» երեխաների` նոր միջավայրում հոգեբանական խնդիրների հետ բախվելու հարցն է:

«Հայաստանցի երեխաները, որոնք ընդունվում են Թուրքիայում գործող հայկական դպրոցներ, բախվում են լեզվական խնդրին: Նրանք խոսում են Հայաստանում սերտած արևելահայերենով, իսկ այստեղ կրթությունն իրականացվում է արևմտահայերենով: Հետևաբար երեխաների համար դժվարություն է առաջանում հաղթահարել լեզվական այդ պատնեշը: Կարծում եմ պետք է լինեն նախապատրաստական կենտրոններ: Երեխանները նախ պետք է վերապատրաստվեն այդ կենտրոններում հետո հաճախեն դպրոցներ: Եվ բացի այդ, պետք է լուծվի նաև ատեստատի հարցը, ինչը շատ կարևոր է»,-եզրափակում է Գարո Փայլանը:

Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում
12:40, 07 մայ
Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝  «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները
12:06, 29 ապր
Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանը գոհ է Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից
Էրդողանը գոհ է Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:

Կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպում
Կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպում

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:

Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից
Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից

Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում ունեցած հանդիպման ժամանակ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Էրդողանը Չինաստանում հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ
Էրդողանը Չինաստանում հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ

Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում հայտարարել է, որ այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}