Ցեղասպանություն11:38, 10 Նոյեմբեր 2014
Շվեդիայում կհիշեն հայերի և ասորիների ցեղասպանության զոհերին

Շվեդիայի խորհրդարանում առաջարկ է ներկայացվել 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյակին նախատեսվող հիշատակության միջոցառումների շրջանակներում կազմակերպել նաև միջոցառումներ` նվիրված ասորիերի ցեղասպանությանը: Այս մասին հաղորդում էթուրքական «Դեմոկրատ հաբերը»:
Շվեդիայի նախկին ԵՄ հարցերով նախարար Էվա Օհլսոնի և ասորի պատգամավոր Ռոբերտ Հաննահի ներկայացրած առաջարկությունը ապրիլքսանչորսյան միջոցառումներից բացի նախատեսում 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ցուցահանդեսի անցկացում:
Առաջարկության մեջ նշվում է, որ 1915-ին թվականին սկսված և ավելի քան 1 միլիոն հայերի, հարյուր հազարավոր ասորիների, քաղդեացիների ու Պոնտոսի հույների կյանք խլած ցեղասպանությունը (ասորերեն՝ «Սեյֆո») շարունակվել է մինչև 1923 թվականը:
Ասորի պատգամավորն
իր ելույթում նշելով, որ այսօր Շվեդիայում բնակվող 150 հազար ասորիները 1915 իրադարձությունների հետևանքով Օսմանյան կայսրությունից գաղթածների սերունդներն են, ասել է, որ Շվեդիայի ներկայիս ամենամեծ ազգային փոխրամասնությունը հենց
«Սեյֆո» հետևանքն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |