Քաղաքական09:13, 06 Նոյեմբեր 2014
Օզերմանը վերահաստատում է, Ազնավուրը լռում է, Հայաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում լուսանկարները

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Շվեյցարիայում
ՀՀ դեպսան, աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի անվան շուրջ վերջին օրերի
սկանդալային հրապարակումները շարունակվում են նոր զարգացումներով:
Նախ հիշեցնենք, որ թուրքական «Փոսթա» օրաթերթը, որը տպագրվում է 600.000 տպաքանակով, նոյեմբերի 2-ին հրապարակել էր Ազնավուրի հետ անցկացված հարցազրույցի մասին «Մոռացեք ձեր քենը» վերտառությամբ հոդված: Հոդվածի հեղինակ, թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը հայտնել էր նաև, որ Փարզիում Թուրքիայի դեսպանը Ազնավուրին «Ոսկե սոսի» մրցանակ է հանձնել` հրավիրելով նրան Թուրքիա համերգ տալու:
Թերթում և թերթի կայքում տեղ գտած հարցազրույցում այնպիսի խոսքեր են վերագրվում Ազնավուրին, ինչպիսիք են.
«Իմ մայրը թուրք է, երազանքս է գնալ Թուրքիա»:
«Հիմա Հայաստանը Թուրքիայի կարիքն ուն»:
«Ես դեսպան եմ, բայց անկախ եմ գործում»:
«Չեմ շարժվում Հայաստանից եկած հրահանգներով»:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 3 օր անց հերքում է տալիս. արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուք սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է կատարում.
«Շար Ազնավուրը որևէ թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»:
Թեմային անդրադարձած Ստամբուլի «Ագոս» թերթում հրապարակվել է «Հայաստանը չի ուզում հավատալ Ազնավուրին» հոդվածը, որտեղ նշվում է, որ Օզերմանը վերահաստատել է Ազնավուրի հետ Փարիզում հանդիպելու, զրուցելու և նրան մրցանակ հանձնելու փաստը: Օզերմանը «Ագոս»-ին պարզաբանել է, որ Ազնավուրին վերագրվող խոսքերն իրականում առաջին անգամ չեն, որ ասվում են: Իրենց հանդիպումների ժամանակ Ազնավուրը հաճախ է արտահայտել նմանատիպ մտքեր: Օզերմանը շեշտել է, որ իր հեղինակած հոդվածով նպատակ է ունեցել ոչ թե Ազնավուրին ներքաշել քաղաքական հարցերի մեջ, այլ ուղղակի ցույց տալ նրա մարդասիրական մտքերը:
«Օզերմանի տված պարզաբանումներից, Ազնավուրի պահպանած լռությունից հետո, հետաքրքությամբ սպասվում է, թե ինչ կանի Հայաստանի արտգործնախարարությունը»,- եզրափակում է «Ագոս»-ը:
Նշենք, որ Տիգրան Բալայանի վերոնշյալ հերքման մեջ անդրադարձ չկար Ազնավուրի հետ Օզերմանի, ինչպես նաև թուրք դեսպան Հաքքը Աքիլի հանդիպման, ճաշկերույթի և մրցանակի հանձնման լուսանկարներին, մինչդեռ թուրքական թերթը դրանք հրապարակել էր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |