Միջազգային07:37, 04 Նոյեմբեր 2014
ԱՄՆ փոխնախագահ. «Ես Էրդողանից երբեք ներողություն չեմ խնդրել»

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է այն լուրերը, թե ինքը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի՝ Բայդենը «CNN» լրատվականին տված հարցազրույցում ասել է. «Ես երբեք նրանից ներողություն չեմ խնդրել: Նրան լավ եմ ճանաչում: Զանգահարել եմ նրան և ասել, որ տարածված լուրերը ճիշտ չեն ներկայացնում իմ խոսքերը» :
Հիշեցնենք, որ Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ասել էր, որ ահաբեկիչները, այդ թվում նաև «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, աջակցություն են ստացել Թուրքիայից:
Այդ հայտարարությունից ժամեր անց Էրդողանն իր վրդովմունքն էր արտահայտել՝ Բայդենից պահանջելով ներողություն խնդրել, որից հետո Սպիտակ տունը հայտարարությամբ
էր հանդես եկել:
Հայտարարության մեջ նշվում էր, որ փոխնախագահը Հարվարդի համալսարանում արած հայտարությունների պարզաբանման համար զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և ներողություն խնդրել Թուրքիայից: «ԱՄՆ-ը բարձր է գնահատում այն պարտավորությունները, որոնք «Իսլամական պետության» դեմ պայքարում ստանձնել է ողջ աշխարհը, այդ թվում` նաև Թուրքիան»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի ուշ Սիպտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնեստը ամենօրյա ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխնախագահի ներողությունը կապված է եղել իր խոսքերի սխալ ներկայացման հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |