Քաղաքական07:03, 31 Հոկտեմբեր 2014
Մահչուփյան. «Հայկական աշխարհի բազմաշերտությունը թեթևացնում է Թուրքիայի գործը»

Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն
Մահչուփյանը վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակվելուց հետո
առաջին անգամ հարցազրույց է տվել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը,
Մահչուփյանը կարծում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը
(ԱԶԿ-AKP) ևս 10 տարի կղեկավարի, եթե 2015
թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ չպարտվի:
Խոսելով Հրանտ Դինքի դատավարության հարցում կառավարության դրսևորած վերաբերմունքի մասին՝ նա նշել է, որ դա հենց Թուրքիայի Հանրապետության դատն է: Այդ իսկ պատճառով ինքն էլ որպես հայ որոշել է չհետաքրքրվել այդ դատավարությամբ: «Այս դատը ինձ, որպես հայի, որևէ ասելիք չունի: Ինձ համար կարևոր չէ, 5 թե 55 մարդ կդատապարտեն: Այստեղ մեկ այլ առերեսման կարիք կա:
Եթե կուսկացությունը, կառավարությունը իր խղճի փնտրտուքների համար է ցանկանում դոսյեներ բացել և կրկին ուսումնասիրել, ապա դա թուրք հասարակության և իսլամական հատվածի խիղճը կթեթևացնի և իսկապես արժեքավոր կլինի: Սակայն եթե արվում է, իրավական պահանջներից և Եվրամիության ճնշումների պատճառով, ապա դա ինձ համար որևէ նշանակություն, իմաստ չունի»,- ասել է Մահչուփյանը:
Լրագրողի այն հարցին, թե որպես վարչապետի խորհրդական, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի հետ կապված ինչպիսի սպասելիքներ ունի, աշխարհում ինչ արձագանքների կլինեն և ինչ պետք է անի Թուրքիան, Մահչուփյանը նշել է, որ հայկական աշխարհը շատ բազմաշերտ է (Հայաստան, սփյուռք, Թուրքիայի հայ համայնք), ինչը թեթևացնում է Թուրքիայի գործը, սակայն միևնույն ժամանակ ավելացնում է պատասխանատվությունը:
Թուրքիայի գործը թեթևանում է, քանի որ մեկ ընդհանրական պահանջի դեմ հանդիման չի կանգնի: Իսկ պատասխանատվության ավելացման առումով Մահչուփյանը նշել է, որ ցանկության դեպքում Թուրքիան կարող է ոչինչ չանել, սակայն դա էլ ուշադրություն կգրավի: Ըստ նորանշանակ խորհրդական՝ դա ցույց կտա, որ Թուրքիան սեփական պատմության հետ առերեսվելու հարցում կասկածներ ունի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:

Եվրախորհրդարանում Թուրքիայի մասով զեկուցող Նաչո Սանչես Ամորը նյարդայնացնող է համարել այն, որ թուրք ուսանողները կարողանում են կրթաթոշակ ստանալ, սակայն վիզա՝ ոչ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
ԱՄՆ պետքարտուղարությունն է տարածել վաճառքի հաստատման մասին համապատասխան հայտարարությունը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |