Քաղաքական13:14, 31 Հոկտեմբեր 2014
Էրդողանը Փարիզում Օլանդից խնդրելու է չեզոքություն հանդես բերել Հայոց ցեղասպանության հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը թուրք
պաշտոնակցին ընդունել է Ելիսեյան պալատում: Շառլ դը Գոլի օդանավակայանում
Թուրքիայի նախագահին դիմավորել է Ֆրանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան
Հաքիքի Աքիլը և մի շարք այլ բարձրաստիճան այրեր: Ինչպես հայտնում է Թուրքիայի
նախագահի պաշտոնական կայքը, փարիզյան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են ԵՄ
հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը և պաշտպանության նախարար
Իսմեթ Յըլմազը:
Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» թերթը տեղեկացնում է, որ Էրդողանի փարիզյան քննարկումների օրակարգը բավական հագեցած է տարատեսակ թեմաներով: Մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահը պաշտոնական Փարիզին ցանկություն է հայտնելու, որ վերջինս չեզոքություն հանդես բերի: Օլանդի հետ քննարկվելու է նաև Թուրքիայի ԵՄ անդամակցությանն առնչվող հարցեր, Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարի և Թուրքիայի Սինոպ քաղաքի մերձակայքում ճապոնական «Mitsubishi» և ֆրանսիական «Areva» հետ համատեղ կառուցվելիք ատոմակայանի թեմաները: Նշվում է, որ Էրդողանը նպատակադրվել է մինչև 2023 թվականը` Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակը, հասցնել ավարտել 22 մլրդ դոլար արժողությամբ ատոմակայանի շինարարությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |