Քաղաքական16:13, 31 Հոկտեմբեր 2014
Էրդողան. «Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը մենք ենք եղել»

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Հայաստանի հետ մեկ այլ ֆորմատում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը , ձեռք մեկնողը մենք ենք եղել: 2015 թվականին, այսինքն՝ 1915 թվականի դեպքերի հարյուրամյակին, մենք աշխարհին իրականությունը ներկայացնելու համար կշարունակենք ակտիվ ջանքեր գործադրել: Անկասկած այս հարցում ոչ թե հորինված, գաղափարախոսությանը գերի դարձած կամ էլ քաղաքական շահարկման առարկա դարձած պատմությունը, այլ իրական պատմությունն է հաղթելու: Հավատում ենք, որ այս հարցում Ֆրանսիան էլ կլինի ողջամիտ և իրական ճշմարտությանը սատար կկանգնի»,- նշել է Թուրքիայի նախագահը` հիշեցնելով անարձագանք մնացած Թուրքիայի բաց արխիվների մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:

Եվրախորհրդարանում Թուրքիայի մասով զեկուցող Նաչո Սանչես Ամորը նյարդայնացնող է համարել այն, որ թուրք ուսանողները կարողանում են կրթաթոշակ ստանալ, սակայն վիզա՝ ոչ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
ԱՄՆ պետքարտուղարությունն է տարածել վաճառքի հաստատման մասին համապատասխան հայտարարությունը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |