• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 21:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:03, 31 Հոկտեմբեր 2014

Մահչուփյան. «Հայկական աշխարհի բազմաշերտությունը թեթևացնում է Թուրքիայի գործը»

Մահչուփյան. «Հայկական աշխարհի բազմաշերտությունը թեթևացնում է Թուրքիայի գործը»

Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակվելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը, Մահչուփյանը կարծում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP)  ևս 10 տարի կղեկավարի, եթե 2015 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ չպարտվի:

Խոսելով Հրանտ Դինքի դատավարության հարցում կառավարության դրսևորած վերաբերմունքի մասին՝ նա նշել է, որ դա  հենց Թուրքիայի Հանրապետության դատն է: Այդ իսկ պատճառով ինքն էլ որպես հայ որոշել է չհետաքրքրվել այդ դատավարությամբ:  «Այս դատը ինձ, որպես հայի, որևէ ասելիք չունի: Ինձ համար կարևոր չէ, 5 թե 55 մարդ կդատապարտեն: Այստեղ մեկ այլ առերեսման կարիք կա:

Եթե կուսկացությունը, կառավարությունը իր խղճի  փնտրտուքների համար է ցանկանում դոսյեներ բացել և կրկին ուսումնասիրել, ապա դա թուրք հասարակության և իսլամական հատվածի խիղճը կթեթևացնի և իսկապես արժեքավոր կլինի: Սակայն եթե արվում է, իրավական պահանջներից և Եվրամիության ճնշումների պատճառով, ապա դա ինձ համար որևէ նշանակություն, իմաստ չունի»,- ասել է Մահչուփյանը:

Լրագրողի այն հարցին, թե որպես վարչապետի խորհրդական, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի հետ կապված ինչպիսի սպասելիքներ ունի, աշխարհում ինչ արձագանքների կլինեն և  ինչ պետք է անի Թուրքիան, Մահչուփյանը նշել է, որ հայկական աշխարհը շատ բազմաշերտ է (Հայաստան, սփյուռք, Թուրքիայի հայ համայնք), ինչը  թեթևացնում է Թուրքիայի գործը, սակայն միևնույն ժամանակ ավելացնում է պատասխանատվությունը:

Թուրքիայի գործը թեթևանում է, քանի որ մեկ ընդհանրական պահանջի դեմ հանդիման չի կանգնի: Իսկ պատասխանատվության ավելացման առումով Մահչուփյանը նշել է, որ ցանկության դեպքում Թուրքիան կարող է ոչինչ չանել, սակայն դա էլ ուշադրություն կգրավի: Ըստ նորանշանակ խորհրդական՝ դա ցույց կտա, որ Թուրքիան սեփական պատմության հետ առերեսվելու հարցում կասկածներ ունի:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}