Քաղաքական09:52, 29 Հոկտեմբեր 2014
Մահչուփյան. «Ես չունեմ լիազորություն` ներկայացնելու հայ համայնքը»

Օրերս Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական
ընտրված պոլսահայ գրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը հարցազրույց է տվել
արաբական «Al Jazeera» լրատվամիջոցին: Մահչուփյանը նախ դրվատանքի խոսքեր է
հնչեցրել Թուրքիայի ներկայիս կառավարության հասցեին` ասելով. «Քրդերի համար էլ,
մյուսների համար էլ հնարավոր չէ սրանից ավելի լավ կառավարություն գտնել»:
Հարցին, թե 2015-ին ընդառաջ որևէ ներդրում կունենա Հայկական հարցում, Մահչուփյանը պատասխանել է, որ բնականաբար ինքն իր նպաստավոր ազդեցությունը կունենա Հայկական հարցում, ինչպես օրինակ եթե քուրդ նշանակվեր խորհրդական, քրդական հարցի վրա ազդեցություն կունենար:
«Բայց պետք է ասեմ, որ Հայկական հարցը Թուրքիայի ամենակարևոր խնդիրը չէ: Այս պահին երկրի օրակարգի միջնամասում տեղ զբաղեցնող մի հարց է այն: Իմ ազդեցությունն առաջին աստիճանի չի լինի: Ես չունեմ լիազորություն` ներկայացնելու հայ համայնքը, այստեղ հիմնական դերակատարը հենց ինքը համայնքն է, հայկական սփյուռքը»,- ասել է Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |