Քաղաքական07:22, 28 Հոկտեմբեր 2014
Դավութօղլուն նշել է, որ Մահչուփյանի հայ լինելը կապ չունի նոր պաշտոնում նշանակվելու հետ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ
Դավութօղլուն անդրադարձել է իր գլխավոր խորհրդականի պաշտոնում պոլսահայ գրող,
հրապարակախոս, «Աքշամ» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանի նշանակման փաստին:
Դավութօղլուն շեշտել է, որ Մահչուփյանին նման պաշտոնի նշանակելը ամենևին կապ չունի
նրա հայկական ինքնության, հայ լինելու հետ:
«Իսկապես մտավորական մարդ է` օժտված իսկական խղճով»,- ըստ թուրքական «Հաբերազիմ» լրատվակայքի` ասել է Դավութօղլուն` հավելելով, որ նմանատիպ քայլերը պետք է դիտել երկրի «վերանորոգման գործընթացի» համատեքստում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակված Էթյեն Մահչուփյանը ծնվել է 1950 թվականին Ստամբուլում: Նա առաջին ոչ քրիստոնյան է, ում վստահվել է նման բարձր պաշտոն: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բողազիչի համալսրարանի քիմիայի ֆակլուտետում: Այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980թթ. դասավանդել նույն համալսարանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:

Եվրախորհրդարանում Թուրքիայի մասով զեկուցող Նաչո Սանչես Ամորը նյարդայնացնող է համարել այն, որ թուրք ուսանողները կարողանում են կրթաթոշակ ստանալ, սակայն վիզա՝ ոչ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
ԱՄՆ պետքարտուղարությունն է տարածել վաճառքի հաստատման մասին համապատասխան հայտարարությունը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |