Քաղաքական09:37, 27 Հոկտեմբեր 2014
Դավութօղլուն և նրա հայ խորհրդականը` ծաղրանկարի հերոսներ

Թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին անդրադարձել է Թուրքիայի վարչապետի գլխավոր
խորհրդականի պաշտոնին պոլսահայ հրապարակախոսի նշանակման փաստին: «Եվրենսել»
լրատվական կայքում հրապարակած ծաղրանկարում Սելվին պատկերել է վարչապետ Ահմեթ
Դավութօղլուին և նորանշանակ գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին: Ծաղրանկարում Դավութօղլուն
ժպտադեմ ներկայացնում է Մահչուփյանին` ասելով. «Կներեք, սա էլ իմ խորհրդական
Մահչուփյանն է»:
Դավութօղլուին վերագրված այդ արտահայտությամբ թուրք ծաղրանկարիչը փորձել է ակնարկի միջոցով քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով ոչ վաղ անցյալում հայերի արժանապատվությունը վիրավորող խոսքեր էր հնչեցրել:
NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» հաղորդման ժամանակ Էրդողանն ասել էր. «Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել: Ինձ անվանել են վրացի: Կներեք, բայց ինձ նույնիսկ ավելի վատ բան են ասել` ինձ անվանել են հայ: Սակայն ես թուրք եմ, պապական ու հորական կողմից թուրք եմ»:
Նշենք, որ Էրդողանի այս հայտարարությունը մեծ վրդովմունք էր առաջացրել երկրում: Նրան մեղադրեցին ռասիզմի և ազգային փոքրամասնություններին, մասնավորապես Թուրքիայի հայ քաղաքացիներին վիրավորելու մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |