Քաղաքական07:11, 25 Հոկտեմբեր 2014
Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական

Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն
Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր
խորհրդական: Մահչուփյանը սյունակ էր վարում թուրքական ընդդիմադիր «Զաման» թերթում,
այնուհետև տեղափոխվեց իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերական:
Մահչուփյանը անդամակցում է քրդական հարցի կարգավորման առաջարկների մշակման համար
2013-ին ստեղծված «Իմաստունների խորհրդին», որում ներառված են ոչ կառավարական
կազմակերպությունների., գիտական ու լրագրողական շրջանակների ավելի քան 6 տասնյակ
ներկայացուցիչներ:
Իշխանամետ լրատվամիջոցներից «Սաբահ» պարբերականը գրում է, որ նախկին վարչապետ Ռեջեփ Էրդողանի`հայությանը հղած ցավակցական ուղերձից հետո Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում ազգությամբ հայի նշանակումը կարևոր քայլ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու համար:
Ըստ «Սաբահ»-ի` Մահչուփյանն այդ պաշտոնում աշխատելու առաջարկը ստացել է անձամբ վարչապետից: Անցյալ շաբաթ, երբ կայացել է «Իմաստունների խորհրդի» հերթական ժողովը, ավարտին Դավութօղլուն հանդիպել է Մահչուփյանի հետ և նրան առաջարկել զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը: Մահչուփյանն ընդունել է առաջարկը և նշանակվել:
Դավութօղլուն կարևորել է Մահչուփյանի ունեցած ներդրումը Թուրքիայի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, պետական ու հանրային թեմաներում կառուցողականության դրսևորման գործում: Նշվում է նաև, որ Մահչուփյանը դերակատարում կունենա հայկական հարցի կարգավորման մեջ, մանավանդ որ Դինքի սպանությունից հետո «Ագոս» թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելիս արդեն ձեռք էր բերել հանրային լայն ճանաչում:
Էթյեն Մահչուփյանը ծնվել է 1950 թվականին Ստամբուլում: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բողազիչի համալսրարանի քիմիայի ֆակլուտետում: Այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980թթ. դասավանդել նույն համալսարանում: 1980-1996 թվականներին զբաղվել է գործարարությամբ` ղեկավարելով մի շարք մասնավոր կազմակերպություններ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |