Հասարակական12:02, 24 Հոկտեմբեր 2014
Ստամբուլում հայկական հիմնադրամին վերադարձված տարածքը կվերածեն զբոսայգու

Ստամբուլի Զեյթինբուրուն
թաղամասում գտնվող տարածքը, համաձայն փոքրամասնությունների
ունեցվածքի վերադարձի մասին օրենքի, հանձնվել էր Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի
հիմնադրամին: Սակայն տարածքը քաղաքպետարանի
ավագանու որոշմամբ կվերածվի զբոսայգու:
Որոշումն
ընդունվել է այն
բանից հետո, երբ
Զեյթինբուրունի թաղապետարանը դիմել էր քաղաքպետարանի ավագանուն տարածքը, որը նախատեսվում էր դարձնել առևտրային, զբոսայգու վերածելու
համար: Դիմումն ընդունվել է միաձայն
և այժմ
հայկական հիվանդանոցին պատկանող տարածքը կստանա հանրային նշանակություն:
Հայկական հիվանդանոցի
հիմնադրամը, արձագանքելով
քաղաքպետարանի ավագանու որոշմանը, նշել է, որ տարածքը զբոսայգի դարձնելու վերաբերյալ
առաջարկը, որը պատրաստվել է գերադասելով հանրային շահը, դեմ է ինչպես
վարչական իրավունքի, այնպես էլ իրավական պետության հուսալիության եւ շարունակականության
սկզբունքներին:
«Սի Էն Էն թուրք» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հիմնադրամի ներկայացուցիչները որոշումը
կբողոքարկեն նախագիծը առկախելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |