• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 19:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:04, 24 Հոկտեմբեր 2014

Radikal. «Մանկությունը Քոբանիում անցկացրած հայ մարդու հիշողությունները»

Radikal. «Մանկությունը Քոբանիում անցկացրած հայ մարդու հիշողությունները»

«Այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքը նաև հայկական հող է: 1915-ին Սվազից բռնագաղթված 15 հազար հայերի տեղավորել էին Քոբանիին մոտ գտնվող ճամբարում: Նրանց մի զգալի մասը մահացավ, մնացածները տեղավորվեցին Քոբանիում»:
Թուրքական
«Ռադիկալ»-ում սյունակագիր Սերդար Քորուջուի կողմից հրապարակված հոդվածում ներկայացվում է Քոբանիի մասին Պետրոս Էքմանյանի մանկության հիշողությունները…

Իրեն  «Իսլամական պետություն» հռչակած ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից կատաղի հարձակումների ենթարկվող Քոբանի քաղաքն այսօր գտնվում է աշխարհի ուշադրության կենտրոնում:

Ինչպես ներկայացվում է պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքում, 1915-ին այստեղ ժամանակավոր ճամբար է հիմնվում:Այն էլ Արաբ ճամբարում, որտեղ 1915-ի սեպտեմբերի 25-ին տեղավորել էին հայ բռնագաղթյալների 15 հազարանոց քարավանը, օրական 120-170 մարդ էր մահանում: Մահացության պատճառ էին դառնում ինչպես հարձակումները, այնպես էլ՝ համաճարակները: Այս ամենից հետո ողջ մնացած հայերն իրենց կյանքը շարունակեցին սիրիական այս շրջանում: Կառուցեցին եկեղեցիներ, հիմնեցին դպրոցներ: 1927-ին բացված Խրիմյան նախակրթարանը գործեց մինչև 1962, իսկ 1950-ին բացված Ավետիս Սարաֆյան դպրոցը գոյատևեց մինչև 1975 թվականը:

Շրջանում ապրող հայերի մեծ մասը 1960-ականներին լքեց Սիրիան, իսկ մի մասն էլ տեղաղափոխվեց երկրի տարբեր շրջաններ:  1943–ին այտեղ ծնված և մինչը 12 տարեկանը Քոբանիում անցկացրած Պետրոս Էքմանյանը նրանցից մեկն է: Թեև իր սովորած դպրոցից ու Քոբանիում գտնվող հոր գերոզմանից հետք անգամ չի մնացել, միևնույնն է քաղաքը նրա համար մեծ հոգևոր արժեք ունի:

«Քոբանին այն վայրն է, որտեղ անցել է իմ մանկությունը և որտեղ գտնվում է հորս գերեզմանը: Այն ժամանակ շրջանում 2 դպրոց և 2 եկեղեցի ունեինք: Ես Խրիմյան նախակրթարանն եմ ավարտել: Երկու ուսուցիչ ունեինք՝ Հակոբը և Մարտիրոսը: Երկուսն էլ Քեսաբից էին»,- պատմում է Էքմանյանը:

Էքմանիանը, ով փաստում է, որ այն ժամանակ քաղաքի ժողովրդագրական պատկերն այլ էր, ասում է. «Մի քանի հզոր քրդական ընտանիքներ էին ապրում, բայց թվաքանակով գերակշռում էին հայերը: Քոբանիի շրջակա հողերը հիմնականում քրդերին էին պատկանում: Հայերն ավելի շատ աշխատում էին որպես հացթուխ, կոշկակար, դարբին կամ էլ զբաղվում էին երկրագործությամբ: 1940-50-ականներին  հայերի շրջանում աշխույժ էր սոցիալակն կյանքը: Ցեղասպանությունից փրկված հայերն այստեղ «Փոքրիկ Հայաստան» էին հիմնել. երաժշտական խմբեր, մարզական թիմեր և այն…

Տարածաշրջանում հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով քաղաքից սկսեցին հեռանալ նախ հայ երիտասարդները, որոնցից շատերը աշխատելու կամ սովորելու նպատակով մեկնում էին Հալեպ»:

Էքմանյանը տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ անցյալից ոչ մի հետք չէր գտել: Հիշում է միայն այստեղ ապրող մի տարեց մարդու խոսքերը. «Հայերի՝ այստեղից գնալուց հետո Աստված կտրեց այս հողերի բերրիությունը…»

Պետրոս Էքմանյանը, ով վերջին երկու տարիներին որդու հետ միասին ապրում է Հայաստանում, տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունից հույսը չի կտրում: «Ոսուցիչ Պետիկը», ինպես իրեն անվանում են հարևանները, վստահ է, որ մի օր վերադառնալու է ու քուրդ, արաբ ու հայ հարևանների հետ շարունակի կիսատ թողած զրույցները: Նրա միակ ցանկությունն է, որ հանգստություն իջնի այն հողերի վրա, որտեղ մի ժամանակ տառապել են իր հայրերը՝ այժմ այնտեղ բնակվող քրդերը նման… : 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիա մեկնող հնդիկ զբոսաշրջիկների թիվը 44%-ով նվազել է
12:22, 26 օգոս
Թուրքիա մեկնող հնդիկ զբոսաշրջիկների թիվը 44%-ով նվազել է

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
11:16, 25 օգոս
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է
10:34, 22 օգոս
Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}