• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված08:11, 21 Հոկտեմբեր 2014

Շահան Գանտահարյան. Վերաշարադրել էրդողանի «ցավակցագիրը»

Շահան Գանտահարյան. Վերաշարադրել էրդողանի «ցավակցագիրը»

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Թուրքիայի  նախագահը «Մարմարա» համալսարանում անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարևորությանը, 1915-ի դեպքերին, քննադատել է Անկարայի նախկին քաղաքականությունը` «չլսենք, չտեսնենք»-ի , հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին, առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով: Էրդողանը «դեպքերը» ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվելու Թուրքիայի գրադարաններից, ուր պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունն իրագործողները հայերն են և ոչ թե թուրքերը:

Փորձենք տարբաղադրել Էրդողանի հայտարարությունում տեղ գտած մտքերը:

1. Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահը օգտագործել է «1915-ի դեպքեր» ասելաձևը:

2. Քննադատել է իր նախորդների  դասական ուրացման ռազմավարությունը:

3. Հստակ է  դարձրել, որ իր պետությունը առանձնահատուկ եղանակով պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հարցերով:

4. Թուրք գիտնականներին կոչ է  ուղղել ուսումնասիրելու 1915-ի դեպքերը:

5. Կանխել է այդ ուսումնասիրությունների արդյունքը` հայերը գործադրել են թուրքերի «ցեղասպանությունը»:

Հինգ կետերն էլ հիմնական նորություն չեն բերում Անկարայի ժխտողական քաղաքականության դրսևորումների ընդհանուր հոլովույթին: «1915-ի դեպքեր» ասելաձևը վաղուց է, որ օգտագործվում է ժխտողականության բառապաշարում  և առանց ուղղակի հայտարարելու, ուրացման դասական մոտեցումը արդեն իսկ ենթարկվել էր մարտավարական հիմնական փոփոխության: Չխոսելու փոխարեն ավելի համարձակ մարտահրավեր նետել ուսումնասիրողներին և մինչև իսկ պաշտոնական առաջարկներ կատարել հայ և թուրք պատմաբանների միացյալ հանձնախումբ ստեղծելու` քննարկումների անժամկետ գործընթաց  սկսելու և այդպիսով ճանաչման արշավը խոչընդոտելու:

Վերջին կետը ևս մինչև այժմ տարբեր մակարդակների վրա օգտագործված հակազդեցություն էր: Սակայն եթե պահենք իրադրությունների քաղաքական տրամաբանության հետևողականությունը, կարող ենք հանգիստ ընդգծել հիմնական հակասությունները:

Դեռևս երեկ էր, որ իր վարչապետության վերջին շրջանում Էրդողանը խոսում էր ընդհանուր ցավի մասին, ընդհանուր զոհերին ցավակցություն էր հայտնում և նշում, որ իրենք գիտակցում էին, որ ապրիլի 24-ը հայության համար ամբողջ աշխարհում կարևորություն ներկայացնող օր  է: Հիմա Թուրքիայի նախագահը ակունքների վերադարձ է կատարում: Հայերը գործադրել  են թուրքերի «ցեղասպանություն»: Պետք է վերաշարադրել նշանավոր ցավակցագիրը և այն հասցեագրել միայն թուրքերին, որոնք զոհ գնացին հայերի կողմից գործադրված ցեղասպանությանը: Սա հակասում է միայն ցավակցագրով դրսևորված մարտավարությանը. կա ավելին:

Անկարան երկար ժամանակ է, ինչ միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ իբրև հարցի լուծման համար առաջարկ կատարող և հայկական կողմից համապատասխան ընդառաջում չստացող կողմ: Խոսքը վերաբերում է պատմաբանների միացյալ հանձնախմբի ստեղծմանը:

Թավշյա ժխտողականության մոտեցումը այն է, որ փոխանակ ասելու, թե ցեղասպանություն եղել է, չի եղել, հարցը իրավական և քաղաքական դաշտից տեղափոխենք պատմագիտական դաշտ և սկսենք անվերջանալի ուսումնասիրությունների, փաստարկ-հակափաստարկ ունայն շրջագծի (vicious circle) մեջ դառնալու խաղին:

Էրդողանը գուցե չի անդրադարձել, որ այս խաղը ինքն է ավարտում այս ձևով: Կանխվել է եզրակացությունը: Ցեղասպանություն եղել է, այո՛, սակայն շրջված ձևով, ըստ իհարկե, Թուրքիայի նախագահի: Պետական բարձրագույն գործիչն իր ազգակից գիտնականներին պատվիրում է այդ եզրահանգումը:

Հիմա հայկական կողմը հանգիստ կարող է շրջել միացյալ հանձնախմբի ծուղակը: Եթե կանխաեզրակացվել է հարցը, ի՞նչ պիտի քննարկել:

Սրանով էլ դեռևս չի ավարտվում Էրդողանի առաջ քաշած թեզը: Անտեսանելի 7- կետ կա. Անկարան 100-ամյակի գործողությունները ուզում  է պահել 1915-ի դեպքերի բնութագրման ոլորապտույտում, հատուցման և պահանջատիրության դաշտից հեռացնելու համար աշխատանքները և նախաձեռնություն-հակազդեցություն պարանաձգության խաղի մեջ ներքաշել հայկական կողմը, որը թվում է, թե այլևս չի ուզում մասնակցել այդ խաղին: Պետական և հասարակական մակարդակներով մենք անցել ենք արդեն հատուցման իրավական թղթածրարի պատրաստությանը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}