Հասարակական13:03, 17 Հոկտեմբեր 2014
Արևմտահայերի Ազգային Համագումարը Երևանում համաժողով է անցկացնելու

Արևմտահայերի Ազգային Համագումարը (ԱՀՀ) հրավիրում է համաժողովի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13.30-ին: Համաժողովը տեղի կունենա Մելիք Ադամյան 1 հասցեում՝ Կառավարության նիստերի մեծ դահլիճում: Լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում կարևոր կապեր են հաստատվել թուրքական շատ հասարակական կազմակերպությունների և թուրք իրավաբանների հետ, որոնք այժմ աշխատում են արևմտահայերի իրավունքների վերականգնման և նրանց կրած նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման ուղղությամբ:
ԱԱՀ-ն իր գործունեության մեջ ներառել է բազմաթիվ հայրենակցական միություններ, սփյուռքահայ կազմակերպություններ, որոնց մի շարք մասնաճյուղեր այժմ ակտիվ գործում են Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Արևելքում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում և այլն: Այսպիսով ստեղծվում է ներկայացուցչական մարմինների հզոր ցանց իրենց իսկ համայնքներում: Իսկ Արևմտահայերի ազգային համագումարը հանդես է գալիս որպես արևմտահայերի շահերը Հայաստանում ներկայացնող լիազոր մարմին:
Արևմտահայերի
շահերի ու պահանջատիրության բոլոր սկզբունքներն ամփոփող գլխավոր փաստաթուղթը
վերջնական տեսք կստանա Արևմտահայոց 4-րդ համագումարում, որը նախատեսվում է
անցկացնել մինչև 2015-ի ապրիլը: ԱԱՀ-ի իրավաքաղաքական պահանջագիրը ներկայացվելու է
Թուրքիայի իշխանություններին: Պահանջագիրը կոչ է Թուրքիայի ժողովուրդներին,
քաղաքացիական հասարակությանը և համաշխարհային հանրությանը՝ ձեռնարկել
միջոցառումներ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների անտեսված
շահերը և ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: ԱԱՀ-ն դիմել է արևմտահայ
բոլոր կառույցներին, համայնքներին, գաղթօջախներին և հայրենակցական միություններին՝
կազմակերպելու ժողովներ Արևմտահայոց 4-րդ համագումարի նախապատրաստման և անցկացման
համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |