Քաղաքական08:39, 14 Հոկտեմբեր 2014
«Թալեաթ փաշա» կոմիտեն կազմել է 2015-ի իր հակահայկական ծրագիրը

Թուրքիայի «Թալեաթ փաշա» կոմիտեն անհանգիստ
դեգերումների մեջ է 2015-ին ընդառաջ:
Կոմիտեի անցկացրած խորհրդակցական ժողովը կազմել է Հայոց ցեղասպանության
100-ամյա տարելիցին հայության ձեռնարկելիք գործողություններին հակազդող 2015
թվականի ծրագիր: Օրակարգում, ըստ թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվակայքի` Մարդու
իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվող Փերինչեքի գործով հայցն է և
Հունաստանի խորհրդարանի ընդունած ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի դեմ
պայքարը: Ժողովի բացումն արել է ադրբեջանցի դաշնակահար Ահմեթի Ջաֆերն իր կենդանի
կատարմամբ:
Մասնակիցների թվում է եղել նույն ինքը` տխրահռչակ Դողու Փերինչեքը, ով գլխավորում է «Թուրքիայի աշխատավորակ կուսակցություն»-ը: Կոմիտեի նախագահ Իսմաիլ Հաքքը Փեքինը Հայոց ցեղասպանության փաստերն անվանել է ստահոդ և ելույթ ունեցել ժխտողականության դիրքերից: Նա տեղեկացրել է, որ իրենց աշխատանքային պատվիրակությունը հունվարին կմեկնի Հունաստան, որպեսզի ձախողման մատնի վերոնշյալ բանաձևը: Նույն այդ ժամանակ, երբ ՄԻԵԴ-ում քննվելու է Փերինչեքի գործով հայցը, կոմիտեն իբր Եվրոպայով մեկ Փերինչեքին սատարող միջոցառումներ է անցկացնելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ մասնակցելու է «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ:

Այն կկայանա մայիսի 16-ին, Ստամբուլում:

Թուրքիայի արտգործնախարարն Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Նա հայտարարել է, որ խոստումների իրականացմանը հետևելու է թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը:
Հայտնի են խաղաղության շուրջ մայիսի 15-ին կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների կազմերը:
ԱՄՆ պետքարտուղարությունն է տարածել վաճառքի հաստատման մասին համապատասխան հայտարարությունը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |