• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն08:56, 08 Հոկտեմբեր 2014

Մեծ Բրիտանիան փոխում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքականությունը

Մեծ Բրիտանիան փոխում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքականությունը

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը  2009 թվականին քառասուն էջանոց մի տեղեկագիր էր պատրաստել՝ բացահայտելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կեղծ և ոչ հավաստի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ռոբերտսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» խորագրով հետաքննական տեղեկագիրը՝ հիմնված բրիտանական ներքին փաստաթղթերի վրա, որոնք ձեռք էին բերվել «Տեղեկատվության ազատություն» օրենքի շնորհիվ, բացահայտել էր, որ արտգործնախարարությունը ժխտել էր Հայոց ցեղասպանությունը և ապակողմնորոշել Բրիտանական խորհրդարանն այս հարցում՝ Թուրքիային սիրաշահելու համար:

Ռոբերտսոնը ինձ ուղարկել էր 286 էջանոց իր նոր գրքի՝ «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» նախնական օրինակը, որն այս ամիս կհրատարակվի Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում: Յուրաքանչյուր ոք, ով կարդա հեղինակավոր իրավաբանի մանրազնին ուսումնասիրությունը, կասկածի նշույլ անգամ չի ունենա Ցեղասպանության իսկական փաստերի և փոխհատուցման համար հայ ժողովրդի արդար պահանջների վերաբերյալ:

Ռոբերտսոնի կողմից վերջերս ձեռք բերված Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության գաղտնի փաստաթղթերը բացահայտում են, որ բրիտանական խորհրդարանն աստիճանաբար փոխում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը՝ ժխտումից անցնելով դեպի տեսակետ արտահայտելուց խուսափելուն: Արտգործնախարարությունն ընդունում է, որ պետական քաղաքականության մեջ փոփոխությունը՝ Ռոբերտսոնի 2009 թ. զեկույցում առաջ քաշած հզոր իրավական փաստարկների ուղղակի արգասիքն է:

Մինչև վերջերս Մեծ Բրիտանիան համառորեն կառչած էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր բացահայտ ժխտողական դիրքորոշմանը: Ռոբերտսոնի մեջբերած արտգործնախարարության 1999 թ. գաղտնի հուշագրում խոստովանություն կա, որ բրիտանանական կառավարությունը «քննադատելի է բարոյական առումով: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական և առևտրային) կարևորությունը, և որ ցեղասպանության ճանաչումը գործնականում ոչ մի օգուտ չի տա Մեծ Բրիտանիային կամ սպանություններից դեռևս ողջ մնացած մի քանի վերապրածների, ոչ էլ կօգնի Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանը, ուստի ներկայիս գիծը միակ հնարավոր տարբերակն է»:

Սակայն Ռոբերտսոնի 2009 թ. զեկույցի հրապարակումից հետո բրիտանացի պաշտոնյաները փոխեցին իրենց դիրքորոշումը՝ ժխտումից անցնելով ցեղասպանության հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց խուսափելուն:  Արտգործնախարարության 2010 թ. ներքին հուշագրում նշված է. «Պարոն Ռոբերտսոնի զեկույցից և այն լայն տարածում ստանալուց հետո, մենք թարմացրել ենք մեր հանրային գիծը, որպեսզի հստակեցնենք, որ Նորին մեծության կառավարությունը համարում է, որ մեր գործը չէ վճիռ կայացնել (պատմական կամ իրավական), թե արդյոք հայոց ջարդերը ցեղասպանություն էին»: Մեկ այլ հուշագրում արտգործնախարարությունը պարզաբանել է, որ նա այլևս չի պնդելու, թե «պատմական վկայությունը բավարար չէր մեզ համոզելու, որ այս իրադարձությունները պետք է դասակարգել որպես ցեղասպանություն»: Հուշագիրը շարունակում է հաստատել, որ «ավելի շատ համաձայնություն կա հայ համայնքի կրած կորուստների և տառապանքների մասշտաբների վերաբերյալ, և որ «իրավագիտությունը ցեղասպանության, և հատկապես մտադրություն փաստելու պարագաների և պահանջված փաստաթղթերի առնչությամբ զգալիորեն փոխվել է 90-ականներին, Ռուանդայում և Բալկաններում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով»: Սակայն, արտգործնախարարությունը դեռևս խորհուրդ է տալիս դեմ արտահայտվել ցեղասպանության բացահայտ ճանաչմանը, քանի որ «հայկական սփյուռքը Մեծ Բրիտանիայում համեմատաբար փոքր է (20 հազարից պակաս) և առկա է սահմանափակ  հանրային հետաքրքրություն»:

Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության առաջիկա հարյուրամյակի առիթով, բրիտանական կառավարությունը որոշել է մի փոքր ավելի զիջող դառնալ այս հարցի առնչությամբ: Անցյալ տարի, երբ Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպանը դիմել էր Լոնդոնին՝ Բեյրութում Ապրիլի 24-ի ոգեկոչմանը մասնակցելու համար ցուցում ստանալու, արտգործնախարարությունը նրան խորհուրդ էր տվել գնալ արարողությանը: Արտգործնախարարությունը նաև խորհուրդ է տվել իր աշխատակազմին՝ չստեղծել «այնպիսի տպավորություն, որ մենք ժխտում ենք 1915-ին տեղի ունեցածը... մենք շարունակում ենք դրանք (ջարդերն ու տեղահանությունները) համարել իսկապես զարհուրելի և հիշատակման արժանի»:

Ցեղասպանության հարցին իրավական լուծում տալու համար Ռոբերտսոնը երկու առաջարկություն է անում. կամ Հայաստանի կառավարությունն այն ներկայացնում է «վճիռ կայացնելու համար Արդարադատության միջազգային դատարան [Համաշխարհային դատարան]՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 9-րդ հոդվածի» կամ խնդրում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ ստեղծել հատուկ դատարան Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Պետք է արժանին հատուցել Ջեֆրի Ռոբերտսոնին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին այս կարևորագույն գրքի հեղինակման համար: Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբն արդեն ձեռք է բերել գրքի 1000 օրինակ՝ Լոնդոնում պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում տարածելու համար: Գիրքը հասանելի է Amazon.com կայքից: Ինձ համար մեծ պատիվ է, որ Ռոբերտսոնն իր աշխատության մեջ վեց անգամ հղում է արել իմ հոդվածներին:

Ռոբերտսոնը արժանիորեն իր գիրքը ձոնել է Բեն Ուիտակերի՝ ՄԱԿ-ի 1985 թ. զեկույցի հեղինակի պայծառ հիշատակին, ով հայերի զանգվածային ջարդերը որակել էր որպես ցեղապանություն:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}