Հասարակական10:33, 01 Հոկտեմբեր 2014
Ազնավուրի երգի հետ կապված սկադնալ թուրքական հեռուստաեթերում

Թուրքիայի ռադիոյի և
հեռուստատեսության գլխավոր խորհուրդը
20 հազար թուրքական լիրայի
(մոտ 10 հազ.
ԱՄՆ դոլար) չափով տուգանել է «Հաբեր
թուրք» հեռուստաալիքին: Ըստ խորհրդի
որոշման՝ այդ ալիքով հեռարձակվող
«Պատմության հետնասենյակը» հաղորդման վարող, պատմաբան
Մուրադ Բարդաքչըն օգտագործել
է արտահայտություններ, որոնք հակասում
են
«եթերում մարդու արժանապատվությունը հարգելու,
չստորացնելու, չնվաստացնելու և
չզրպարտելու, ինչպես նաև գռեհիկ արտահայտություններ և
ժարգոն չկիրառելու» սկզբունքին: Այս մասին տեղեկացնում է
թուրքական «Վաթան» թերթը:
Բան այն է, որ սեպտեմբերի
6-ին նշյալ հաղորդաշարի հերթական հաղորդման ժամանակ,
Բարդաքչըն հնչեցրել էր
աշխարհահռչակ
ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրի
երգերից մեկը, ինչը հեռուստադիտողների շրջանում դժգոհություն էր
առաջացրել: Պատասխանելով բողոքներին, թե ինչպես
կարելի է հայկական երգ
հնչեցնել, Բարդաքչըն օգտագործել էր
մի շարք արտահայտություններ, որոնք ըստ
խորհրդի որոշման, հակասում են
վերոհիշյալ սկզբունքին: Բարդաքչըն մասնավորապես ասել է. «Ասում են՝ ինչպե՞ս
ես հայերեն երգեր հնչեցնում: Ֆրանսերեն է: Լավ, ականջներով չեք լսում, բայց եթե ուրիշ
մասով էլ լսեք անգամ, նման հիմարություն չեք կարող դուրս տալ: Երգը ֆրանսերեն է, կատարողն
է հայ, հիմա՞ր ես»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |