Քաղաքական10:29, 26 Սեպտեմբեր 2014
Թուրքիայի լրատվական շրջանակներն արձագանքում են, պաշտոնականները` լռում

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին առայժմ արձագանքել են միայն Թուրքիայի լրատվական
շրջանակները: Պաշտոնական շրջանակները դեռ ոչ մի կերպ չեն արձագանքել: ՄԱԿ-ի
ամբիոնից Անկարայի հայ-թուրքական քաղաքականությունը խստապես քննադատած ՀՀ նախագահի
ելույթին անդրադարձել են մի շարք իշխանամետ և ընդդիմադիր էլեկտրոնային
լրատվամիջոցներ, որոնց թվում են «Աքշամ»-ը, «Սթար»-ը, «Իհլաս»-ը, «Դեմոկրատ
հաբեր»-ը, «Հաբեր X»-ը:
ՀՀ նախագահի ելույթի մասին շատ համառոտ լուսաբանումը թուրքական վերոնշյալ կայքերը կատարել են բացառապես նույն բովանդակությամբ տեքստով և նույն շեշտադրությամբ վերնագրերով` «Հայաստանը կարող է հետ կանչել ստորագրությունները արձանագրություններից»:
Անդրադարձ կա Սերժ Սարգսյանի ելույթից երեք առանցքային կետի.
1. Անընդունելի է Թուրքիայի նախապայմանների լեզվով վարած քաղաքականությունը:
2. Ղարաբաղը երբեք չի հանձնվի Ադրբեջանին:
3. Գրողի ծոցը վավերացնեք արձանագրությունները:
Ընդ որում ՀՀ նախագահի ելույթից մեջբերված ուղիղ խոսքից թուրքական կայքերը հանել
են «Ազատ Արցախ» արտահայտությունը: Իսկ «գրող»-ին
թուրքերը նույնացրել են սատանայի հետ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից մասնավորապես սասել էր.
«Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք:
Ելույթն ամբողջությամբ` այստեղ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |