Հասարակական12:31, 26 Սեպտեմբեր 2014
Լոզանում կազմակերպվում է «Դերսիմահայերի համերաշխության օր» միջոցառումը

Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, Շվեցարիայի Լոզան
քաղաքում տեղի կունենա «Դերսիմահայերի համերաշխության օր»-ը, որն անցկացվում է «Հայկական Դերսիմ» խորագրի
ներքո:
Մեծամասշտաբ այս հանդիպում-հավաքի շրջանակներում
նախատեսված են բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ՝ համերգ, ելույթներ,
գիտաժողով, պոեզիայի ընթերցանություններ ու ֆոլկլորի ցուցադրություններ:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր»-ի
հաղորդմամբ՝ որպես բանախոս հանդես կգա նաև կայքի սյունակագիր, իրավաբան Էրդալ
Դողալը:
Դերսիմի Հայկական միությունների կողմից
կազմակերպված այս միջոցառմանը կմասնակցեն այնպիսի հայտնի արվեստագետներ ու խմբեր,
ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Հասմիկ Հարությունյանը, Ահմեթ Ասլանը, Jazzpya-ն
և այլոք:
Իսկ կազմակեպվելիք գիտաժողովին ելույթ կունենան
Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, պատմաբան Այշե Հյուրը, Հովսեփ Հայրենին, Էրդալ
Դողալը, Սարգիս Սերոբյանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |