Միջազգային13:36, 23 Սեպտեմբեր 2014
Կեղծ թուրքական անձնագրերով չինաստանցի գրոհայինները՝ ԻՊ-ի ճամբարներում

Չինական Խինջիանգ նահանգի լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ չինացի գրոհայինները փախչում են Թաիլանդ, այնտեղ ձեռք են բերում կեղծ թուրքական անձնագրեր և Ինդոնեզիայում գտնվոող Իրաքի ու Լևանտի իսլամական պետության (ներկայում՝ Իսլամական պետություն-ԻՊ ) ճամբարներում ահաբեկչական գործողություններ կատարելու համար հատուկ պատրաստություն անցնում:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Global Times» թերթի հետ հարցազրույցում անունը հրապարակել չցանկացող ահաբեկչության դեմ պայքարի մի աշխատակից տեղեկացրել է, որ ահաբեկչական գործողությունների կազմակերպման տեխնիկան յուրացնելուց բացի գրոհայինները կապ են հաստատում նաև աշխարհի այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ: Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջին ժամանակներում հատուկ դասընթացներ անցած ահաբեկիչներն արդեն Իրաքում և Սիրիայում հնարավորություն են ունեցել գործնականում օգնել ԻՊ-ին: Հաղորդվում է, որ ընթացիկ ամսում Ինդոնեզիայում արդեն 4 մարդ է ձերբակալվել, ովքեր Չինաստանից անցել են Կամբոջա, այնուհետև՝ Թաիլանդ: Այստեղից էլ, ձեռք բերելով կեղծ թուրքական անձնագրեր, անցել են Ինդոնեզիա:
Ըստ աղբյուրի՝ չինական կառավարությունն հայտարարել է, որ ույգուր թուրքերի մասնակցությունը ահաբեկչական գործողություններին զգալիորեն աճել է, ինչի իրական նպատակը անկախ «Արևելյան Թուրքիա» հիմնելու ույգուրների ցանկությունն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |