Քաղաքական10:53, 19 Սեպտեմբեր 2014
Թուրքիայի վարչապետի պաթետիկ ելույթը Բաքվում

Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ
Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդես է եկել համատեղ մամուլի
ասուլիսով: Ընթացքում անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրին: Ըստ թուրքական «Ինտերնետ
աժանս» լրատվական կայքի` Դավութօղլուն նշել է, թե Հայաստանը շարունակում է անհաշտ
կեցվածք դրսևորել ղարաբաղյան հարցում, ինչի հետևանքով դուրս է մնում բոլոր
ծրագրերից ու նախագծերից:
«Ես, որպես Թուրքիայի վարչապետ, իմ ողջ ժողովրդի անունից ասում եմ, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է այնքան ժամանակ, միչև ազատագրվի ադրբեջանական հողերի ամեն մի սանտիմետրը»,- ասել է Դավութօղլուն:
Վերջինս հիշեցրել է նաև, որ ինքը այցելել է Թուրքիայում բուժվող ադրբեջանցի այն զինվորներին, որոնք վիրավորվել էին շփման գծում: Թուրքիայի վարչապետը վստահություն է հայտնել, որ իր երկիրն Ադրբեջանի հետ ուս ուսի տված ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Իր պաթետիկ ելույթում Դավութօղլուն նաև նշել է. «Ադրբեջանի սիրտը խոցող ամեն մի փամփուշտ, խոցում է նաև Թուրքիայի սիրտը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:

Եվրախորհրդարանում Թուրքիայի մասով զեկուցող Նաչո Սանչես Ամորը նյարդայնացնող է համարել այն, որ թուրք ուսանողները կարողանում են կրթաթոշակ ստանալ, սակայն վիզա՝ ոչ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Նա հայտարարել է, որ խոստումների իրականացմանը հետևելու է թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |