Գիտակրթական14:13, 15 Սեպտեմբեր 2014
Թուրքիայում Ղուրանը թարգմանվել է հայերեն

Թուրքիայում առաջին անգամ
Ղուրանը թարգմանվել է հայերեն: Այն կտապագրվի Անկարայի համալսարանի բանասիրության,
պատմության և աշխարհագրության ֆակուլտետի հայերեն լեզվի և մշակույթի ամբիոնի ասպիրանտ
Յավուզ Այդնի թարգմանությամբ և «Ագոս» շաբաթաթերթի խմբագիր, հայկական բաժնի համակարգող
Բագրատ Էսթուկյանի խմբագրությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը:
Յավուզ Այդընը նշել է, որ Ղուրանը հայերեն թարգմանելու հիմնական նպատակն է եղել աշխարհի
բոլոր հայերին իսլամի սուրբ գրքի՝ Ղուրանի հանդուրժողականությունը, համամարդկային նշանակությունը
մայրենի լեզվով ներկայացնելը, որպեսզի իրենց կամքով իսլամն ընդունողները կրոնական գիտելիքները
մայրենի լեզվով ստանան: Թարգմանության աղբյուրը եղել է Ղուրանի թուրքերեն
տարբերակը: Այն կհրատարակվի և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն : Ըստ Այդընի՝ իսլամի
սուրբ գրքի հայերեն տարբերակը բաղկացած կլինի 10 հատորից և կունենա 2500 էջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |