• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:22, 15 Սեպտեմբեր 2014

Ամերիկացի մասնագետ. «ԱՄՆ-ում Թուրքիայի համբավը տուժել է»

Ամերիկացի մասնագետ. «ԱՄՆ-ում Թուրքիայի համբավը տուժել է»

ԱՄՆ-ում ոչ ոք չի հավատում, որ դեկտեմբերի 17-ին և 25-ին տեղի ունեցած գործողությունները հեղաշրջման փորձեր էին, բացառություն են կազմում միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար աշխատողները: Այս մասին թուրքական «Թարաֆ» թերթին հայտնել է ԱՄՆ գաղտնի ծառայությունների Թուրքիայի գծով մասնագետ Հենրի Բարքեյը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Ամերիկայում ընդունում իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու Թուրքիայի պահանջները՝ Բարքեյ նշել է, որ ԱՄՆ-ում դա անգամ ծիծաղ է առաջացնում:

Նշենք, որ վերջերս Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ից Գյուլենին պահանջելու համար փաստերի վրա հիմնված իրավական գործընթաց է սկսվել:

Ամերիկացի մասնագետը հայտնել է, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ ճնշումները, թե «Գյուլենին չեք տալիս մենք էլ պատժամիջոցներ կկիրառենք», թերթերի հարձակողական դիրքորոշումը, թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն կառաջացնեն:

Հարցին, թե «Իրաքի և Լևանտի իսլամական պետության»  (այժմ՝ «Իսլամական պետություն» (ԻՊ)- խմբ.) դեմ գործողություններ իրականցնելու համար Թուրքիայի հետ ինտենսիվ բանակցություններն արդյոք փոխում են Թուրքիայի հանդեպ ընկալումը, Բարքեյը պատասխանել է, որ Թուրքիայի համբավը զգալիորեն տուժել է:  Ըստ նրա՝ այդ գործընթացը վաղուց էր սկսվել, պատճառը  մարդու իրավունքների խախտումներն էին, սակայն այդ ժամանակ ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ դեռ կային, իսկ հիմա դրանք էլ չկան:   Նրա խոսքերով՝ ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի նկատմամբ համակրանք տածող խումբը, որը տարածում էր հայկական օրինագծերի դեմ հանդես եկող կառավարության փաստարկները, քչացել է, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի հայտնվելու դեպքում ընդունվելու հավանականությունը ավելի մեծ է:

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Անկարայում և Ստամբուլում իրականացվել էր «Մեծ կաշառակերություն» անվամբ ոստիկանական խոշոր օպերացիան, որի հետևանքով երկրում ծագել է կոռուպցիոն սկանդալ ու ներկառավարական ճգնաժամ:
կոռուպցիոն սկանդալը կապվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակովղ հզոր իսլամական շարժման առաջնորդ, թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ: Նախկինում Գյուլենի ղեկավարած շարժումը միշտ դիտվել է որպես Էրդողանի վարչակազմի վարած իսլամական քաղաքականությունը սատարող ուժ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}